ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը կմեկնի Մեծ Բրիտանիա՝ Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության արարողությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ սեպտեմբերի 17-ին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությանը։ Այս մասին ասված է կիրակի օրը Սպիտակ տան կողմից տարածված պետության ղեկավարի աշխատանքային գրաֆիկում։

«Շաբաթ օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին: Նախագահը և առաջին տիկինը կմեկնեն Մեծ Բրիտանիա՝ Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի պետական ​​հուղարկավորությանը»,- ասվում է փաստաթղթում։

Կիրակի օրը Բայդենն ընդունել է թագուհու հուղարկավորությանը մասնակցելու պաշտոնական հրավերը։ Ավելի վաղ նա հայտարարել էր հուղարկավորությանն անձամբ մասնակցելու մտադրության մասին։

CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը, պարզաբանել է, որ հուղարկավորությանը մասնակցելու հրավերը բացառապես ԱՄՆ նախագահին ու նրա կնոջն է ուղղված։ Այսպիսով, Բայդենը կմեկնի Մեծ Բրիտանիա՝ առանց պաշտոնական պատվիրակության ուղեկցության։ 

Հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 19-ին: Հրաժեշտը տեղի կունենա Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, իսկ միապետի հանգչելու վերջին տեղը կդառնա XVI դարում կառուցված՝ Սուրբ Գևորգի մատուռը Լոնդոնի մերձակայքի Վինձորի դղյակի տարածքում: Թաղման ստույգ տեղը կլինի եկեղեցու տարածքում գտնվող՝ Գևորգ VI-ի հուշամատուռում: 

Եղիսաբեթ II-ը, որը մահացել Է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում, կառավարել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ բոլորից երկարատև՝ 70 տարի և յոթ ամիս: Նոր տիրակալ է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառլզը, որը վերցրել է Կառլոս III անունը: Մեծ Բրիտանիայում հայտարարված ազգային սուգը կտևի մինչև Նորին Մեծության հուղարկավորությունը: Կառլոս III-ի թագադրությունը տեղի կունենա մի քանի ամիս հետո, օրն առայժմ հայտարարված չէ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: