ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ -0,2 EUR - 416 դրամ -0,07 RUB - 6 դրամ -0,39 GBP - 485 դրամ -0,11
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պրագայում կարող են հանդիպել Էրդողանն ու Փաշինյանը․ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է, հանդիպեն Պրագայում, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Էրդողանին, փոխանցում է Aysor։ 

«Պրագայում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Մենք բարձր ենք գնահատում գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը։ Փաշինյանը մտադիր է գալ այնտեղ։ Նա, կարծես, կանխատեսել էր մեր հանդիպման հնարավորությունն այնտեղ։ Հնարավոր է, մենք կարողանանք նրա հետ Պրագայում խոսել խնդիրների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան որոշակի քայլեր է ձեռնարկելու առանձին հարցերի շուրջ՝ Հարավային Կովկասում։

«Մենք դեռ պլանավորման փուլում ենք։ Մենք այդ հարցերը կքննարկենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կձեռնարկենք համապատասխան քայլեր»,- հայտարարել է Էրդողանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 1,03 կմ/ժ
4 C°
 
   
06.12.2022
   
07.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։