Ս. թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն

«Մեր լեզուն ճանապարհ է դեպի հավերժություն, գրավական՝ մեր ինքնության, Նոյան տապան` մեր փրկության, լուսաստղ` մեր լինելության»:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս
Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու», որը շարժական է և տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ:
Սկզբնական շրջանում կային հատուկ թարգմանիչներ, որոնք արարողությունների ժամանակ Սուրբ Գրքի հատվածները բանավոր թարգմանում էին հայերեն: Սակայն դա բավարար չէր: Այս խնդրի շուրջ մտահոգված էր Ս. Մեսրոպ Մաշտոցը: Հայը զրկված էր Սուրբ Գիրքն ընթերցելու և ճշմարտությունն ու փրկությունը ձեռք բերելու հնարավորությունից: Նա անընդհատ մտածում էր Սուրբ Գիրքը հայերենի վերածելու գաղափարի շուրջ, որի իրականացման համար էլ դիմում է Հայոց կաթողիկոսին՝ Ս. Սահակ Պարթևին և մեծ ընդունելություն գտնում: Պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես մտահոգված է այդ հարցով: Նրանց ծրագրերին իր հավանությունն է տալիս նաև թագավորը՝ Վռամշապուհ Արշակունին: Ս. Մաշտոցը, վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր և տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մեկը. «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում» (Մ. Խորենացի «Հայոց պատմություն»):
Ունենալով հայ նշանագրերը՝ Ս. Մեսրոպը Հռոփանոսի հետ սկսում է ձևավորել դրանք: Ստանալով արդեն գրելու պատրաստ տառերը՝ Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Սուրբ Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը), որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով: Բացահայտ մի իմաստություն, որով բոլորի համար հասկանալի պետք է դառնար Խոսքը և Գիրքն ընթերցելու անհրաժեշտության գաղափարը: Այս աստվածատուր նվերից հետո Ս. Մեսրոպը վերադառնում է Հայաստան՝ հետը բերելով մի գանձ, որը լինելու էր հայ ժողովրդի հետագա դարերի մաքառման զենքը, ինչպես նաև նրա գոյատևման առհավատչյան: Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Սուրբ Գրքի թարգմանությանը: Այսպիսով, քրիստոնեությունը հայացվում է և դառնում հայի կենսակերպը:
«Հայաստանը միայն հող ու քար չէ, վանք ու եկեղեցի չէ, խաչքար ու հուշարձան չէ, բերդու ու պարիսպ չէ, կամուրջ ու աղբյուր չէ, այլ մագաղաթ ու գիրք է»:
«Գիրքը քաղաքակրթության տարածման և զարգացման անիվն է»:
«Մենք կանք, մեր լեզվի շունչը մեր ազգի մեջ կենդանի պահող գրով և գրքով»:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
20:47
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:43
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
-
15:38
Էդուարդո Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիայի բանալիները
-
13:03
Արցախում աջակցություն կտրամադրվի շրջափակման պատճառով աշխատանքից ազատված անձանց․ նախարար
-
11:04
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
18:41
ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի սենատոր
-
17:52
Մեր անելիքներից մեկն Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան
-
13:10
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի վարչապետին
-
09:18
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
08:58
Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր
-
23:59
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
-
23:19
Բլինքենի ծրագրված այցը Չինաստան հետաձգվել է օդապարիկի միջադեպի պատճառով
-
22:58
ԵՀ-ն հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու հարցում Ուկրաինայի պատրաստվածության ցածր մակարդակի մասին
-
22:02
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան և ԱՄԷ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված հարցերը
-
21:12
Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել
-
20:10
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ քաղաք
-
19:45
2022թ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ռիսկային և ոչ կայուն
-
18:18
«Ճոճանակը» պատասխանում է այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների. Աննա Կարապետյան
-
17:59
ՆԱՏՕ-ի երկրները կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում «START»-ի պայմանները
-
17:28
ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
-
17:31
Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը մինչև ամառ կավարտվի. Սանոսյան
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 0,51 կմ/ժ