ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրիմի կամրջի ահաբեկչական պայթյունի գործով մեղադրվողների մեջ ՀՀ քաղաքացի կա

Կերչի նեղուցի վրայով անցնող կամրջի ահաբեկչական գործողության քրեական գործով կալանավորել է ութ մարդ, նրանցից հինգը՝ ռուսաստանցի, երեքը՝ Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ, տեղեկացրել են ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության կազմակերպիչը Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունն է, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցները և գործակալական ցանցը։ Պայթուցիկը գտնվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթի 22 գլանափաթեթներում, 22 770 կիլոգրամ ընդհանուր քաշով»,- նշվել է մամլո հաղորդագրությունում։

Բուլղարիայից այն վրացական Փոթի նավահանգստով անցել է Հայաստան։ Փոխադրմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Վլադիմիրի Ցյուրկալոն, Դենիս Օլեգի Կովաչը, Ռոման Իվանի Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լևան» անունով բրոքերը և Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։

Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը «Տրանսալյանս» երևանյան տերմինալում բեռը մաքսազերծել են ըստ ԵԱՏՄ-ի կանոնների և փոխել փաստաթղթերը։ Այժմ բեռն առաքող էր դարձել «ГУ АР ДЖИ ГРУП» ՍՊԸ-ն (Հայաստան, ք.Ալավերդի), իսկ ստացողը՝ «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա)։

Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռը հոկտեմբերի 4-ին հատել է ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետում, երկու օր հետո այն հասցվել և բեռնաթափվել է Արմավիրի մեծածախ բազայում։

Հոկտեմբերի 7-ին, Ռ.Սոլոմկոյի աջակցությամբ, Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Վասիլիի Զլոբի և Ռուսաստանի ևս հինգ քաղաքացու բեռան փաստաթղթերը նորից փոխել են։ Որպես առաքիչ նշվել է Ուլյանովսկի «ТЭК-34» ՍՊԸ-ն, իսկ ստացողը՝ Ղրիմում գոյություն չունեցող ընկերությունը։

«Նույն օրը գլանափաթեթները բեռնվել են Ռուսաստանի քաղաքացի, 1971թ. ծնված Մահիր Յուսուբովի բեռնատար ավտոմեքենան, որը մեկնել է Սիմֆերոպոլ, իսկ 2022թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 06.03-ին, Ղրիմի կամրջի ուղղությամբ իրականացվել է պայթյուն»,- նշել են ԱԴԾ-ում։

Բեռնափոխադրումը ողջ երթուղով վերահսկել է Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությունը՝ սխեմայի մասնակիցներին ներկայանալով որպես «Իվան Իվանովիչ»։ Գործողությունների համակարգման համար նա օգտագործել է վիրտուալ անանուն համար, ինչպես նաև հեռախոս՝ գրանցված Կրեմենչուգի բնակիչ Սերգեյ Անդրեյչենկոյի անունով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: