ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մախաչկալայում ավտոլցակայանում պայթյունից 30 մարդ է զոհվել. երկրում սուգ է հայտարարվել

Մախաչկալայի ավտոլցավորման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորներինը՝ 75-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

«Պատահարի հետևանքով տուժել է 105 մարդ, որոնցից 30-ը զոհվել է», - հայտնել են ԱԻՆ-ում։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ շարունակվում են փլավածքների մաքրումը և փլատակներում տուժածների որոնումները։ Տեղում աշխատում են կինոլոգները։

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին: Օգոստոսի 15-ին Դաղստանի Հանրապետությունում նրա հրամանագրով սգո օր է հայտարարվել։

Մելիքովն օպերատիվ շտաբի նիստում հայտնել է, որ ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի մեկական միլիոն ռուբլի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.12.2024
       
    15.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: