ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նորվեգիան պատրաստ է աջակցելու ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը. Նորվեգիայի ԱԳ նախարար

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտն իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերահաստատել է   Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը: NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին Հյութֆիլդտը հայտարարեց Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում:

«Գիտակցում եմ, որ իմ այցը Հայաստան տեղի է ունենում Հարավային Կովկասի և ձեր երկրի համար խիստ լարված մի ժամանակահատվածում: Իմ այցի նպատակն է նախևառաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին: Ուրախ կլինեի ավելի լավ հասկանալ երկրում և տարածաշրջանում տիրող իրավիճակն այս դժվարին ժամանակներում, ինչպես նաև ամրապնդելու մեր երկու երկրների միջև հրաշալի և ընկերական երկկողմ հարաբերությունները»,-ասաց Նորվեգիայի ԱԳ նախարարը:

Այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: «Սակայն մեր կապերը շատ ավելի են, քան դա, և դրված են ամուր մարդասիրական և ժողովուրդների միջև բարեկամական հիմքի վրա: Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, որ Ֆրիտյոֆ Նանսենը ճանաչված է և դեռ հիշվում է Հայաստանում 100 տարի առաջ փախստականների հետ կատարած իր աշխատանքի համար»,-ասաց Աննիկեն Հյութֆիլդտը:

Նա հայտնեց, որ Երևան իր այցի ընթացքում հանդիպելու է ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի, նաև՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

«Ունեցանք ծավալուն քննարկումներ, որտեղ ես վերահաստատեցի Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանության հաստատման և տարածքային ամբողջականության պահպանմանը՝ միջազգայնորեն  ճանաչված սահմանների ներսում, ինչպես նաև արտաքին քաղաքականության ուղղությամբ»,-ասաց Նորվեգիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային, աշխարհաքաղաքականության անվտանգության համատեքստում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստակամ աշխատանքները, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները խոսել են նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարներից, զբոսաշրջության և առևտրի մասին: «Դիտարկելու ենք, թե Նորվեգիան ինչպես կարող է աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին՝ ի լրումն ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագրի ֆինանսավորմանը: Մեր ընդհանուր արժեքները, այն համոզմունքը, որ մեր հասարակությունները պետք է կառուցված լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա, ամուր հիմք են հանդիսանում՝ զարգացնելու մեր երկկողմ հարաբերությունները»,-նշեց նա:

Նախարարը նշեց, որ Թբիլիսիից մինչև Երևան ճանապարհին հնարավորություն է ունեցել զմայլվելու հայկական բնաշխարհի գունագեղ աշնանային գույներով: Նա շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերոջն ու թիմին՝ ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: