ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. ՀՀ վարչապետը շնորհավորել է Իտալիայի նոր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնիին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ` մաղթելով արգասաբեր գործունեություն և մեծ հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում:

Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման շնորհիվ բարեկամ Իտալիան մեծ առաջընթաց կարձանագրի տարբեր բնագավառներում:

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը` հիմնված ընդհանուր քաղաքակրթության, ժողովրդավարական արժեքների, փոխադարձ շահերի և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի վրա:

Հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում Ձեր արդար և սկզբունքային դիրքորոշումների շնորհիվ Դուք մեծ հարգանք եք վայելում ոչ միայն իտալահայ համայնքում, այլև հայաստանյան հասարակության շրջանում: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ընթացքում մեզ կհաջողվի համատեղ նոր ձեռքբերումներ արձանագրել՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը և նախանշելու հետագա համագործակցության հեռանկարները», 
- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 2,57 կմ/ժ
17 C°
 
17°   
23.03.2023
18°  10° 
24.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։