ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը և Ռուսաստանը ամուր հիմքեր են ստեղծել ռազմավարական գործընկերության համար. Լավրով

Фото: РИА Новости

Ռուսաստանը և Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ամուր հիմք են դրել ռազմավարական գործընկերության և համագործակցության համար, ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Պրիմակովյան ընթերցումներ» քննարկման հարթակի մասնակիցներին ուղերձում, որն այսօր ներկայացրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին տասնամյակների ընթացքում, հենվելով ամուր բարեկամական կապերի և փոխադարձ համակրանքի վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերության և դաշինքի համար», - ասվում է ուղերձում, փոխանցում է Aysor։

«Համոզված եմ, որ քննարկումների արդյունքները հնարավորություն կտան օգտակար և գործնական առաջարկներ մշակել և կնպաստեն մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը», - ասել է Լավրովը։

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 4,63 կմ/ժ
17 C°
 
17°   
23.03.2023
18°  11° 
24.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։