ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը ԱՄՆ միջանկյալ ընտրություններն իր համար մեծ հաղթանակ է անվանել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքներն իր համար մեծ հաղթանակ է համարում, թեեւ ընդհանուր առմամբ «որոշ չափով հիասթափեցնող»։ Այս մասին նա չորեքշաբթի օրը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Չնայած երեկվա ընտրությունները որոշ չափով հիասթափեցնող էին, բայց իմ անձնական տեսանկյունից դա շատ մեծ հաղթանակ էր՝ 219 հաղթանակ և ընդհանուր առմամբ 16 պարտություն (նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփի աջակցություն ստացած թեկնածուների թիվը- նշում է ՏԱՍՍ-ը): Ինչ-որ մեկը երբևէ սրանից ավելի լավ արդյո՞ւնք է գրանցել:

Ավելի վաղ լրատվամիջոցները, հանդես գալով ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական ​​դիրքերից, ընտրությունների արդյունքներն անվանել էին մեծ ձախողում Թրամփի համար: Չնայած նրան, որ այն թեկնածուները, որոնց նա սատարել է, մեծամասամբ հաջողության են հասել, այնուամենայնիվ, ձայների տարբերությունը դեմոկրատների համեմատ այդքան էլ բավականին չնչին է:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    24°  12° 
    10.05.2024
    24°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: