Ադրբեջանի ղեկավարը կոպտորեն խախտել է Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 8-ին արած հայտարարություններին, փոխանցում է Aysor-ը։
Ասաց, թե Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացույց են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի ու տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար։
«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե ու Հայաստանին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածություններն ու պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին ու մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը։ Ընդ որում, Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ու հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ», - նշեց վարչապետը։
Փաշինյանն Ալիևի ելույթը համարեց տխրահռչակ ու ընդգծեց՝ դրանով Ադրբեջանի ղեկավարը կոպտորեն խախտել է Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից ու ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։
«Ի հեճուկս Սոչիի ու Պրահայի հայտարարության՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանն ահաբեկելու ակնհայտ մղումով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
-
09:18
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
08:58
Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր
-
23:59
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
-
23:19
Բլինքենի ծրագրված այցը Չինաստան հետաձգվել է օդապարիկի միջադեպի պատճառով
-
22:58
ԵՀ-ն հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու հարցում Ուկրաինայի պատրաստվածության ցածր մակարդակի մասին
-
22:02
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան և ԱՄԷ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված հարցերը
-
21:12
Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել
-
20:10
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ քաղաք
-
19:45
2022թ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ռիսկային և ոչ կայուն
-
18:18
«Ճոճանակը» պատասխանում է այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների. Աննա Կարապետյան
-
17:59
ՆԱՏՕ-ի երկրները կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում «START»-ի պայմանները
-
17:28
ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր
-
17:23
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին
-
16:40
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
-
16:34
ՌԴ-ն բանակցություններն «իր ձեռքը հավաքելու» փորձ է անում
-
16:31
Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հարցեր
-
16:27
Պեսկովը հերքել է լուրը, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 %-ը
-
16:25
Արցախում 5528 երեխա չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից
-
16:10
Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
-
16:10
Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցը. ի՞նչ շահեր է հետապնդում Կահիրեն
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 0,51 կմ/ժ
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 0,51 կմ/ժ
-10 C°
1° -4°
05.02.2023
5° -0°
06.02.2023
Հարցում