Վարչապետը հյուրընկալել է մարմնամարզության Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին և բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:
Իր խոսքում, վարչապետը նշել է. «Հարգելի պարոնայք, նախ բոլորիս շնորհավորում եմ և, առաջին հերթին իհարկե Արթուր Դավթյանին, պատմական հաղթանակի և հաջողության առիթով: Շնորհավորում եմ նաև պարոն Մերդինյանին, որովհետև, ինչքանով հասկացա, Ձեր հաղթանակի մեջ էլ պատմական էլեմենտներ կան, ֆեդերացիային եմ շնորհավորում, մարզչական թիմին:
Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Հասկանալի է, որ նման հաջողություն կարող է ձևավորվել մի միջավայրում, որտեղ նախ տաղանդի շուրջ համախմբում և միայն թիմային աշխատանք կա, և ցանկանում եմ սա ընդգծել: Նաև պիտի ասեմ, որ նման հաղթանակները մեզ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրին, ժողովրդին շատ հարկավոր են և կարծում եմ, որ նման հաղթանակները նաև պատանիների, երեխաների մեծ ուշադրությունն են հրավիրում, որոնք իրենց հետագա կյանքը պլանավորելու կամ ուղղակի սպորտով զբաղվելու համար մեծ լիցք և հետաքրքրություն են ձեռք բերում:
Պիտի նաև գոհունակությամբ ընդգծեմ, որ հիմա առավել ևս շատ ուրախ եմ, որ որոշում ենք կայացրել, ըստ որի՝ մարմնամարզության նոր մարզադպրոց պիտի կառուցենք, որը զրոյից պետք է ստեղծվի և ինչպես պայմանավորվել ենք, ամեն ինչը պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին: Պիտի անկեղծ ասեմ նաև, այս պատմական հաղթանակից հետո ես հետաքրքրվեցի, թե 2019 թվականի մեր բարեփոխումները նվաճումների հասած մարզիկներին պատվովճարներ վճարելու ինչ վիճակում են և ինչ հարաբերությունների մեջ ենք մենք այս առումով,: Կրկին պետք է գոհունակությամբ արձանագրեմ՝ այս դեպքում հստակ պատվովճարը գտել է իր հասցեատիրոջը և հույս ունեմ նաև, որ օգնել է ինչ-որ ձևով, որպեսզի մի փոքր կտրվեք առօրեական գործերից և կենտրոնանաք բուն անելիքի վրա:
Կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, պարոն Դավթյան Ձեզնից, պարոն Մերդինյան Ձեզնից, ֆեդերացիայից, մարզչական թիմից՝ այս պատմական նվաճման համար: Հույս ունեմ, որ նման նվաճումները Հայաստանի Հանրապետությունում կդադարեն լինեն պատմական»:
Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Վստահեցնում եմ Ձեզ՝ պետության ղեկավարի հետ հանդիպումը մեզ ուժ ու եռանդ է տալու, որ հետագայում էլ շարունակենք յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքն առավելագույնս կատարել, որպեսզի հետագայում էլ կարողանանք մեր երկրի մարզական պատիվը բարձր պահել: Օգտվելով առիթից, պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև կառավարությանը, պարոն Արայիկ Հարությունյանին, պարոն Գիլոյանին, որովհետև մշտապես ֆեդերացիան իր համագործակցության շրջանակներում աշխատում է պետության հետ: Վերջին տարիներին այդ աշխատանքն առավել լավ մակարդակի, լավ որակի է բարձրացել: Մեր մարզիկներն էլ փոփոխությունը տարեցտարի զգում են: Ինչպես Դուք նշեցիք, և ֆինանսական մասով, պարգևավճարների, և ընթացքում բազմաթիվ հարցեր են լինում և մշտապես այդ հարցերը մաքսիմալ դրական լուծում են ստանում: Այդ ամենը նպաստում է, որպեսզի կարողանանք առավել մեծ ոգևորությամբ շարունակել մեր աշխատանքը»:
Արթուր Դավթյանը և Հարությունյան Մերդինյանն իրենց տպավորություններն են կիսել Աշխարհի առաջնությունից և անդրադարձել առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ կապված Օլիմպիական խաղերի հետ:
Հանդիպմանը քննարկվել են մարմնամարզության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, նշվել է, որ կառավարության ֆինանսավորմամբ այժմ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Երևանի քաղաքապետարանի կողմից: Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին ևկհամալրվեն ժամանակակից գույքով:
Անդադարձ է կատարվել նաև մեր երկրում մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորություններին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զեկուցել է, որ 2022 թվականին մինչ այս պահը տարբեր սպորտաձևերից Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 288 մեդալ, որից 101-ը՝ ոսկե:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է մշտական ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացումն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերը:
այլ նյութեր այս թեմայով
- 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ...
- Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որում «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ:
- Հենրիխ Մխիթարյան․ Կհանդիպենք եզրափակիչում «Չեմպիոնների լիգայում ճանապարհորդությունը շարունակվում է։ Կհանդիպենք եզրափակիչում»,- գրել է Մխիթարյանը, որը...
- Հայաստանի հավաքականին պակասում է Հենրիխ Մխիթարյանի նման առաջատարը. Ռոման Բերեզովսկի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը պարզաբանել է՝ ո՞վ կարող է ժամանակի ընթացքում իր վրա վերցնել այս բեռը:
- Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող...
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:46
Սա կարևոր հայտարարություն է. Պեսկովն՝ ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
-
15:39
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
-
15:26
Նիկոլ Փաշինյանը ժամանակավորապես կաշխատի Բաղրամյան 26-ում
-
15:07
Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել մեծացնել ռազմամթերքի արտադրությունը
-
14:35
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին
-
13:11
Քննարկվել են ՀՀ-ում Չինաստանի հանքարդյունաբերական կորպորացիայի ներդրումային ծրագրերի իրագործման հնարավորությունները
-
13:01
ԱՄՆ Սենատն ընդունել է պետական պարտքի մակարդակը բարձրացնելու օրինագիծը
-
12:48
Բաքուն նպատակ ունի փակել Իրանի մշակութային խորհրդականի գրասենյակը
-
12:00
ՀՀ նախագահը շնորհավորել է Իտալիայի նախագահին
-
11:30
Գարեգին Բ-ն Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ քննարկել է տարածաշրջանում առկա մարտահրավերները
-
11:11
Ցանկանում եմ ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան
-
10:55
Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը
-
10:40
Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կարող է ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել. ՀՀ վարչապետ
-
10:30
Բայդենը միջոցառման ժամանակ սայթաքել և ընկել է բեմի վրա
-
10:00
Հնգակողմ հանդիպմանն ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ
-
09:08
Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար. ԱՄՆ պետքարտուղարություն
-
05:53
Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է
-
22:01
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
-
21:47
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 3,6 կմ/ժ