ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չարաշահման, որն առաջացրել է ծանր հետևանքներ, և փողերի լվացման հատկանիշներով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16–ին, Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմեն Աշոտյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը, փոխանցում է News.am:

«Թե ո՞ւմ փողերն է լվացել, ինչո՞ւ է լվացել, ո՞վ է այդ փողերը կեղտոտ դարձրել... սա ոչ թե իրավական նոնսենս չի, այլ նախնադարյան ինչ–որ մակարդակ է, որտեղ իրավունք ուներ նա, ով քար ուներ։ Ես չեմ կարող մեկնաբանել այս գործը, այն աղերս չունի քրեաիրավական գիտության հետ։ Այս որոշման իսկական հեղինակները ճիշտ կանեն իրենց  դիպլոմները վառեն և հողագործությամբ զբաղվեն, կարող է ավելի շատ օգուտ տան, չնայած կասկածում եմ։ Սա քաղաքական հետապնդում է»,– ասաց փաստաբանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: