ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. կառավարությունն ընդունեց որոշումը

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում, փոխանցում է Այսօր-ը:
Անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե այս բարեփոխումն անվտնագության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է։
«Կարևոր կետերից մեկն այն է, որ նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն. այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։ Սա կարևոր բարեփոխում է մեր անվտանգության համակարգի բարելավման շրջանակներում»,- նշեց ԱԽ քարտուղարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե, եթե անհրաժեշտություն լինի՝ ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել։
«Այո, ՊՊԾ-ն դառնում է վարչապետին ենթակա մարմին, ուզում եմ ընդգծել, որ սա նաև ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում է։ Մենք շատ ենք քննարկել, թե արդյոք արժի այսպիսի փոփոխություն անել, թե ոչ ու եկել ենք եզրակացության, որ արժի այդպիսի փոփոխություն անել, այդ թվում՝ ԱԱԾ-ին իր բուն գործառույթների վրա կենտրոնացնելու հնարավորություն տալով, իսկ մեր ընկալումն այն է, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն։ ԱԱԾ-ն պետք է շատ լուրջ կարողություններ ունենա»,- ասաց վարչապետը։
Առաջարկվում է նախատեսել նաև իրավակարգավորումներ, որոնց պարագայում պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարեկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում:
«Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա:
Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշվում է որոշման նախագծում։
-
21:32
Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին (News.am)
-
21:23
Մնալով և շարունակելով գործունեությունը` Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին. Արայիկ Հարությունյան
-
21:02
ՌԴ խաղաղապահները Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
-
20:16
Վիճակահանության արդյունքներով Էրդողանն առաջինն է քվեաթերթիկում
-
20:07
ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ
-
19:55
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացիների և 225 ընկերությունների նկատմամբ
-
17:46
Խաղաղապահների ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում Արցախից դուրս է բերվել ՌԴ 28 քաղաքացի
-
16:51
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ասորիներին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ
-
14:57
Արցախի ԱԳ նախարարն ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
-
13:27
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 12 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
-
13:04
Կարծում եմ՝ Ռ. Վարդանյանը կամ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կամ կներկայացնի առաջիկայում. պետնախարար
-
12:29
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ
-
12:03
ԱԱԾ. Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ
-
11:12
Զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից․ զոհ և վիրավոր ունենք
-
11:09
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը
-
10:55
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ կիրառել են հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ
-
10:52
Ղազարոսի հարության հիշատակության օրն է
-
10:43
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
09:50
Պեսկովն Ուկրաինայում միջուկային զենք տեղակայելու կոչերը շատ վտանգավոր է անվանել
-
00:18
Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել մինչև 2027 թվականը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0 կմ/ժ