ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը ցանկանում է ներդրում ունենալ հայ–ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում

 

Թբիլիսին կրկին հայտարարել է, որ ցանկանում է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ «Դեսպանների համաժողով-2022»–ի բացմանը այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Մենք ցանկանում ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն ու կայունությանը»,– ասել է նա, հաղորդում է Sputnik-ը։
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ այդ ջանքերը նախադրյալ կդառնան տարածաշրջանի զարգացման համար։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հետ մեկտեղ ընթացիկ տարում կայունություն չի եղել նաեւ Հարավային Կովկասում։
Հիշեցնենք, որ Թբիլիսին դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանին և Բաքվին բազմաթիվ անգամ հարթակ է առաջարկել հարաբերությունների կարգավորման համար։ Ավելին` երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել նոր պլատֆորմի ստեղծման գաղափարներով։
Նշենք, որ 2021 թվականին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 15 զինծառայողի, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ դաշտերի քարտեզներ։
2022 թվականին էլ Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: