Բունդեսթագի պատգամավորների պատվիրակությունը սկսել է այցը Թայվան

Գերմանացի օրենսդիրների խումբն այսօր քառօրյա այցով ժամանել է Թայվան։ 10 հոգուց բաղկացած պատվիրակությունը գլխավորում են Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Յոհաննես Ֆոգելը և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մարի Ագնես Շտրակ Ցիմերմանը։
Այս մասին հաղորդում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: Ըստ կղզու արտաքին քաղաքական գերատեսչության՝ նախատեսված են հանդիպումներ Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի, կառավարության նախագահ Սու Չժենչանի, օրենսդիր Յուանի (Խորհրդարանի) խոսնակ Յու Սիկունի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոզեֆ Ուի և այլ պաշտոնատար անձանց հետ։ 2022 թվականի հոկտեմբերին գերմանացի օրենսդիրները երկու անգամ այցելել են Թայվան, ինչը հանգեցրել է Պեկինի և Բեռլինի միջև հարաբերությունների բարդացման։
Թայվանի շուրջ միջազգային լարվածությունը սրվեց անցյալ տարվա օգոստոսի 2-3-ը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո: Այցի ավարտի հաջորդ օրը Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը (ՉԺԱԲ) լայնածավալ զորավարժություններ սկսեց կղզու ջրային վեց գոտիներում՝ հրթիռային հրաձգություններով: Հունվարի 8-ին Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի Մարտական հրամանատարության արևելյան գոտին հայտարարել է Թայվանի շրջակայքի ջրերում և օդային տարածքում կանոնավոր վարժանքներ անցկացնելու մասին։
Դրանց ընթացքում մշակվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հարվածները ցամաքային թիրախներին և հարձակողական գործողությունները ծովում։ Վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Թայվանի ռազմական գերատեսչության տվյալների, կղզու հարակից տարածքներում հայտնաբերվել են ՉԺԱԲ-ի չորս նավ և 57 ռազմական ինքնաթիռ, որոնցից 28-ը հատել են Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը և մտել կղզու հակաօդային պաշտպանության գոտի:
Թայվան կղզին սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, բայց Պեկինն այն համարում է միասնական երկրի անբաժանելի մասը և կոչ է անում օտարերկրյա պետություններին հավատարիմ մնալ «մեկ Չինաստանի» քաղաքականությանը:
-
14:50
Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև
-
14:50
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
-
14:49
Հայաստանն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր
-
14:20
Ադրբեջանցիները հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ. աշխատանքը դադարեցվել է
-
14:15
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
-
13:38
2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանն անցնելու է ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին
-
13:11
2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանն անցնելու է ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին
-
12:20
Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը կուղարկվի ՍԴ
-
12:09
Հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում. Փաշինյան
-
12:00
Գնել Սանոսյանը ԻԿԱՕ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր
-
11:44
Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Վարչապետ
-
11:39
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է
-
11:35
Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում․ ՀՀ վարչապետ
-
11:30
Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
-
11:20
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել մոռացության չմատնել Արցախը
-
10:51
Ադրբեջանը գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ
-
10:11
Ֆրանսիայի վարչապետը հաջորդ շաբաթ կհանդիպի արհմիությունների ներկայացուցիչների հետ
-
09:13
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:27
ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում ուշադրության է հրավիրվել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման խնդրին
-
01:04
Պուտինը կարող է մասնակցել «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը. Էրդողան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 6,69 կմ/ժ