ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը հրաժարվել է վերադարձնել «Բուկ» զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային

© AFP / Genya Savilov

Վրաստանը 2008 թվականին Ուկրաինայից անվճար «Բուկ» զենիթահրթիռային համակարգեր չի ստացել, դրանք գնվել են գաղտնի պայմանագրով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Երկուշաբթի ուկրաինական «Европейская правда» պարբերականը հրապարակել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հոդվածը, որում նա ասում է, որ ուկրաինական կողմը վրացական կողմին խնդրել է վերադարձնել «Բուկ» համալիրները, որոնք Կիևը Թբիլիսիին է տրամադրել 2008 թվականին։

«Այն, որ Ուկրաինան Վրաստանին «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգեր է նվիրել, չի համապատասխանում իրականությանը։ Պաշտպանության նախարարությունը «Բուկ» համակարգերը ստացել է 2007 թվականին՝ մի քանի միլիոն դոլարի գնման միջոցով։ Դա իրականացվել է գաղտնի համաձայնագրով, ինչի պատճառով մենք այլ մանրամասներ չունենք»,- ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: