ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային տնտեսության ֆրագմենտացիայի պատճառով վնասը կարող է կազմել ՀՆԱ-ի մինչև 7%-ը

Համաշխարհային տնտեսության ֆրագմենտացիայի հետևանքով վնասը կարող է կազմել համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,2%-ից (բարենպաստ կանխատեսման դեպքում) մինչև 7%-ը (անբարենպաստ կանխատեսման դեպքում): Ընդ որում, որոշ երկրներում անկումը կարող է հասնել 8-12%-ի, եթե խախտվեն տեխնոլոգիական կապերը, փոխանցում է Kommersant-ը՝ հղվելով Reuters գործակալությանը:

Նման գնահատում է տրված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների կողմից հունվարի 15-ին հրապարակված վերլուծական հոդվածում, որը նվիրված է «աշխարհատնտեսական ֆրագմենտացիայի և բազմակողմ առևտրային հարաբերությունների ապագայի խնդիրներին»։

«Համաշխարհային տնտեսությունը, հնարավոր է, գտնվում է այն բանի եզրին, որ կարող է հետ շրջել 20-րդ դարի երկրորդ կեսին բնորոշ ինտեգրման աստիճանական աճը: Մի քանի տասնամյակ շարունակ աճող տնտեսական ինտեգրումից հետո աշխարհն այժմ կանգնած է ֆրագմենտացիայի վտանգի առաջ», - զգուշացնում են հիմնադրամի փորձագետները։ «COVID-19-ի համավարակը և սաստկացող աշխարհաքաղաքական տարաձայնությունները փորձություն են դարձել միջազգային հարաբերությունների համար և ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացրել գլոբալ ինտեգրման առավելությունների վերաբերյալ», - հավելել են հոդվածի  հեղինակները:

ԱՄՀ փորձագետների համոզմամբ՝ թեև ֆրագմենտացիան առանձին դեպքերում կարող է իր հետ ռազմավարական առավելություններ բերել որոշ երկրների համար, սակայն, ընդհանուր առմամբ, դա ավելի մեծ հավանականությամբ  զգալի տնտեսական կորուստներ կառաջացնի: «Կախված մոդելում ամրագրված նախադրյալներից՝ առևտրային ֆրագմենտացիայից համաշխարհային ՀՆԱ-ի համար վնասը կարող է տատանվել 0,2%-ից (սահմանափակ ֆրագմենտացիայի և վերակառուցման ցածր ծախսերի դեպքում) մինչև ՀՆԱ-ի 7%-ը (շատ խիստ ֆրագմենտացիայի և վերակառուցման բարձր ծախսերի դեպքում):

Եթե դրան գումարվի տեխնոլոգիական կապերի խախտումը, ապա ՀՆԱ-ի կորուստը որոշ երկրներում կարող է կազմել 8%-ից մինչև 12%», -  ընդգծել են հոդվածի հեղինակները։ Նշվում է, որ փաստաթուղթն արտացոլում է դրա պատրաստմանը մասնակցած ԱՄՀ-ի փորձագետների ընթացիկ գնահատումները։ Ընդ որում, դրանք ԱՄՀ-ի վերջնական կանխատեսումները չեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: