ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար. Նիկոլ Փաշինյան

 

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվել է Ադրբեջանի նախագահի կողմից վերջին հարցազրույցում ՀՀ-ի նկատմամբ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրով և փորձել վարչապետից պարզել, թե արդյո՞ք մեր միջազգային գործընկերները և կազմակերպություններն ունեն հավանական էսկալացիան կանխելու կամ այդ հարցով մեզ աջակցելու որոշակի գործիքակազմ:
Միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումն այս իրավիճակի նկատմամբ մեծանում է. հարցին ի պատասխան՝ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի գնահատմամբ այդ հայտարարությունները որոշակի սադրանք և էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն:
«Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և այդ հայտարարությունները հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային և քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է:
«Ակնհայտ է՝ միջազգային հանրությունն էլ է դա արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար: Հարց՝ իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, հենց դա չէ հեռահար նպատակը...»,-արձանագրել է Նիկոլ Փաշինյանը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: