ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հրաժարական է տվել

Москва 24

Ուռճացված գներով գնումների շուրջ ծագած սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը։ Համապատասխան հաղորդագրությունը հունվարի 24-ին հայտնվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքում։
Շապովալովը պատասխանատու էր Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար։ Նա ինքն է հրաժարական տվել, որպեսզի «սննդի ծառայությունների գնման հետ կապված մեղադրանքների արշավի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի կայուն ապահովման համար սպառնալիքներ չստեղծվեն»։

«Չնայած այն հանգամանքին, որ հնչեցված մեղադրանքներն անհիմն են՝ Վյաչեսլավ Շապովալովի հայտարարությունը պաշտոնանկության մասին արժանի արարք է եվրոպական և ժողովրդավարական քաղաքականության ավանդույթներում, և ցույց է տալիս, որ պաշտպանական շահերն ավելի բարձր են, քան ցանկացած կաբինետ կամ աթոռ», - ասվում է Ուկրաինայի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: