ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցող բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում նշվում է, որ Եվրամիությունը պետք է սկսի Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների նախապատրաստումը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը պետք է հիմնված լինի արժանիքների և բարեփոխումների իրականացման վրա, փոխանցում է  Коммерсантъ-ը: 

«Խորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին մեծացնել և արագացնել ռազմական օգնությունը Կիևին, մասնավորապես՝ զենքի տրամադրումը, ինչպես նաև անհրաժեշտ քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, ֆինանսական և հումանիտար աջակցությունը», - նշված է բանաձևի տեքստում։

ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովի նախօրեին ընդունված փաստաթղթում ընդգծվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կարևորությունը։ Մասնավորապես, Ռուսաստանից հանածո վառելիքի ներկրման ամբողջական էմբարգոն և «Հյուսիսային հոսքի» շահագործումից հրաժարվելը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: