ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ աֆղանական ԻՊ-ի մինչև 4 հազար զինյալ է կենտրոնացված Տաջիկստանի հետ սահմանի մոտ

«Իսլամական պետության» (ԻՊ) աֆղանական մասնաճյուղի թվաքանակը հասել է մինչև 6,5 հազար զինյալի: Նրանց մեծամասնությունը գտնվում է Տաջիկստանի հետ սահմանի մերձակայքում։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ «Ներկայում «Իսլամական պետության» աֆղանական մասնաճյուղի՝ «Վիլայաթ Խորասանի» անդամների թիվը զգալիորեն աճել է և կազմում է մոտ 6,5 հազար զինյալ, որոնցից մինչև 4 հազարը կենտրոնացած Է Տաջիկստանի հարավային սահմաններին՝ Բադախշանի, Կունդուզի և Թախարի նահանգներում», - Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:
Սիդորովի խոսքով՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունության հիմնական սպառնալիքը գալիս է Աֆղանստանի տարածքում հաստատված բազմաթիվ ծայրահեղական խմբավորումներից: Նա հավելել է, որ ամենամեծ վտանգը ներկայացնում են «Իսլամական պետությունը» և «Ալ-Քաիդան»:
«Բացի դրանից, տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը նպաստում է ազգային և կրոնական փոքրամասնություններին ճնշելու՝ թալիբների ղեկավարության քաղաքականությունը, միասնության բացակայությունը և հակասությունների աճը «Թալիբան» շարժման ներսում, տնտեսական իրավիճակի վատթարացումը և հումանիտար խնդիրների սրումը», - ասել Է նա։ Սիդորովը նաև ընդգծել է, որ թմրանյութերի անվերահսկելի շրջանառությունը և զենքի անօրինական տարածումը, թվարկված գործոնների հետ միասին, մեծացնում են Աֆղանստանի՝ քաղաքացիական պատերազմի վերադառնալու հավանականությունը:
-
19:03
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Շառլ Միշելի, Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. Արցախի ՄԻՊ
-
18:38
Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են ադրբեջանցիները կրակում ՊԲ դիրքերի ուղղությամբ
-
18:28
Էրդողանի իշխող դաշինքը Թուրքիայի խորհրդարանում ստացել է 600 մանդատից 323-ը
-
17:53
Գնել Սանոսյանն անդրադարձել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցին
-
17:42
Արմեն Գրիգորյանը մասնակցել է պանելային քննարկման Հիքմեթ Հաջիևի հետ
-
17:23
Վարչապետն ընդունել է Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությանը
-
17:09
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:39
Վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը. Շառլ Միշել
-
16:31
ԵՄ-ն «մեծ հանդիպում» է նախապատրաստում Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Շոլցի և Միշելի միջև
-
16:04
Կարևոր է խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը. ԵՄ խոսնակ
-
15:59
FLYONE ARMENIA-Ն թռիչքներ կիրականացնի Երևան - Թեհրան - Երևան երթուղով
-
15:00
Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք աջակցել ձեր երկրին` դուրս գալու այս դժվարին իրավիճակից. Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ
-
14:04
Չենք քննարկելու նման հարց, դա մեզ համար կարմիր գիծ է. Մհեր Գրիգորյանը՝ միջանցքի մասին
-
13:46
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար
-
13:24
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊՆ
-
12:58
Փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում կկայանա այս շաբաթ, օրը ճշտվում է. Գրիգորյան
-
12:12
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի ԱԺ նախագահը
-
11:56
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, կստանան 1 միլիոն դրամ
-
11:48
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի վարչապետին
-
11:14
Ստեփանակերտն ակնկալում է Ռուսաստանի կոշտ արձագանքն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 6,69 կմ/ժ