ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  միջև  երկու երկրների հարաբերությունների կարգավորման  գործընթացի վերաբերյալ քննարկում նախատեսված չէ։ Այս մասին հայտնել են «ՏԱՍՍ» գործակալությանը Հայաստանի գործադիր մարմնից, հայտնում է Panorama։

«Այս պահին նման տեղեկատվություն չկա»,-հնարավոր հանդիպման մասին հարցին պատասխանել են կառավարությունից։

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Փաշինյան-Ալիև հանդիպում կայացել է անցած տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վ. Պուտինի միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Երեկ Մյունխեն է մեկնել նաև ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը՝ մասնակցելու Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի աշխատանքներին:

ԱԳՆ-ից հայտնել  են, որ համաժողովի շրջանակներում Ա.  Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 3,09 կմ/ժ
29 C°
 
30°  19° 
03.06.2023
30°  18° 
04.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: