ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

WR Chess Masters․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Դուդայի հետ և մնաց առաջին տեղում

Aravot

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ և 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրանից կեսական միավոր են հետ ամերիկացի Ուեսլի Սոն և հնդիկ Դոմարաջու Գուկեշը։

Ուեսլի Սոն այս տուրում ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, Գուկեշը՝ գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ։

Փետրվարի 20-ին մրցաշարում հանգստյան օր է։

WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: