ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովի` Բաքու կատարած այցի հիմնական ուղերձները

mid.ru

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ին պաշտոնական այց էր կատարել Բաքու, որը նվիրված էր նախորդ տարի փետրվարի 22-ին Մոկվայում կնքված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության արձանագրության մեկամյակին:

Այցի օրակարգում բավական մեծ տեղ էր հատկացվում նաև ներկայիս Հայաստան-Ադրբեջան երկխոսությանն ու Արցախյան հակամարտությանն առնչվող հարցերին:

Մասնավորապես, ՌԴ նախարարը վերահսաստատեց ՌԴ այն մոտեցումը, որ կողմերը պետք է լիարժեք կատարեն ՌԴ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված չորս համատեղ հայտարարությունների դրույթները: Լավրովի ձևակերպումներում շարունակում են առաջնային տեղ զբաղեցնել կամունիկացիաների ապաշրջափակման և սահմանների դեմարկացիայի հարցերը, և որոշակի տոնայնության տարբերությամբ հիշատակվում է նաև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը:

Ամենից ուշագրավը Լավրովի անդրադարձն էր Լաչինում ադրբեջանական անցակետ տեղադրելու Բաքվի առաջարկին: ՌԴ արտգործնախարարն ընդգծեց, որ նման անցակետի կարիք չկա՝ միաժամանակ նշելով, որ առկա կասկածները փարատելու համար կարող են կիրառվել տեխնիկական միջոցներ: Այլ կերպ ասած, ՌԴ-ն դեմ է ադրբեջանական անցակետերի տեղադրմանը, ինչը կարող է նվազեցնել ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարումը Լաչինի միջանցքում և գլոբալ տարածաշրջանում, բայց մյուս կողմից դիտարկում է Բաքվի պահանջներին ընդառաջելու հնարավորությունը և, այսպես կոչված, «ռենտգեն սարքերի» տեղադրումը, որոնցից ստացված տեղեկատվությունը կփոխանցվի նաև ադրբեջանական կողմին:

Լաչինի միջանցքի վերաբերյալ Լավրովի մեկ այլ ուշագրավ ձևակերպում էր այն, որ անհրաժեշտ է ապահովել միջանցքով բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների և անձանց ազատ տեղաշարժը: Մինչ դեռ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ հստակեցում անհատների, բեռների և տարնսպորտի բնույթի վերաբերյալ չկա, և մի շարք հարցեր էր առաջացրել Սերգեյ Լավրովի դեռ նախորդ հայտարարությունն այն մասին, որ կա պայմանավորվածություն, որ միջանցքը պետք է բացառապես քաղաքացիական բեռների և անհատների համար օգտագործվի, որին, ի դեպ, հայկական կողմը որևէ կերպ չի արձագանքել:

Այսինքն, ականատես ենք լինում նրան, որ Մոսկվան փորձում է ընդառաջել Բաքվի պահանջներին և առաջ տանել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը, բայց թույլ չտալ սեփական դիրքերի թուլացում:

Այցն ընդհանուր առմամբ կարելի է բնութագրել, որպես թե՛ Ադրբեջանին առանձին, թե՛ տարածաշրջանային գործընթացներն ընդհանուր առմամբ ՌԴ ազդեցության գոտի վերադարձնելու ուղղությամբ քայլ: Պատահական չէին Լավրովի կողմից արված մի շարք դիտարկումները, որ արտաքին այլ դերակատարներ հաճախ սեփական միջնորդական ջանքերը առաջարկում են ոչ թե հանուն տարածաշրջանի կայունացման և խաղաղության, այլ իրենց շահերից ելնելով կամ ընդդեմ այլ երկրի: Այլ կերպ ասած՝ ՌԴ-ն Արևմուտքի միջնորդությունն ու մասնավորապես՝ ԵՄ դիտարդական առաքելությունը դիտարկում է հենց ՌԴ-Արևմուտք աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում և որպես ՌԴ դեմ արվող քայլ:

Այս համատեքստում հատկապես ուշագրավ է Լավրովի հետևյալ դիտարկումը՝ «հույս ունենք, որ մեր գործընկերները, այդ թվում՝ Ադրբեջանում, ինքնուրույն կկայացանեն որոշումները և ընտրություն կկատարեն իրենց շահերից ելնելով», իսկ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ռուսական ներկայությունը Հայաստանում անվտանգային սպառնալիքներ է ստեղծում, կոչ արեց թողնել Փաշինյանի խղճին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: