ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀԿ-ում կոչ են արել պատրաստվել հնարավոր նոր համավարակին

Fabrice Coffrini/AFP via Getty Images

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդիը կոչ է արել պատրաստվել այն հավանականությանը, որ թռչնագրիպը հնարավոր է փոխանցվի մարդուց մարդու, ինչը կարող է հանգեցնել նոր համաճարակի։ Այդ մասին նա հայտարարել է իսպանական Pais թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է լինենք առաջնագծում՝ նվազեցնելու թռչուններից մարդուն վիրուսի փոխանցման վտանգը։ Մտավախություն կա, որ թռչնագրիպը ձեռք կբերի մարդուց մարդ տարածվելու ունակություն, ընդ որում՝ կայուն կերպով, և կարող է նոր համավարակ առաջացնել: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է Փիբոդին:

«Գիտական ​​հանրությունը վերլուծում է այս վիրուսների գենետիկական հաջորդականությունը՝ դրանք վերահսկելու, ինչպես նաև անհրաժեշտ պատվաստանյութեր մշակելու համար», - հավելել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: