Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը

Ալիևի հրապարակային պահանջից ու Արցախի պետքարտուղարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի հեռացումից անմիջապես հետո սկսվեցին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները:
Փետրվարի 24-ին կայացած առաջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ անցկացվել է ևս մեկ նման հանդիպում: Ինչպես ասված է Արցախի Հանրապետության ԱԽ պաշտոնական հայտարարության մեջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել չորս ուղղություններով՝ բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը, Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը, Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը:
Ուշագրավ է, օրակարգում Դրմբոնի հանքավայրի մոնիթորինգի հարցի առաջացումը։ Ի սկզբանե Լաչինի միջանցքի շրջափակման առիթ դարձավ Կաշենի հանքի շահագործման հարցը, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում սահմանափակվել Կաշենի հանքով և ընդհանրապես Արցախի հանքավայրերի վրա վերահսկողություն հաստատելու հավակնություններ ունի։ Ավելին, արդեն մամուլում արծարծվում է նաև շրջափակման ընթացքում Սարսանգի ջրամբարի նախատեսվածից մեծ ծավալներով շահագործման հարցը և Ադրբեջանի դժգոհություններն այդ կապակցությամբ։
Հայաստանի իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե ներկայիս Արցախ-Ադրբեջան շփումները ձեռքբերում են և միջազգային մեխանիզմի ներքո բանակցություններ սկսելու ուղղությամբ առաջին քայլ։ Սակայն, իրականությունը բոլորովին այլ է։ 2020թ-ի պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունը հայտարարեց, որ պատերազմի միջոցով հակամարտությունը լուծվել է, և այսուհետ Արցախն իր տարածքն է, իսկ Արցախին առնչվող հարցն էլ իր ներքին գործն են։ Եվ այսօր էլ Արցախի հետ երկխոսությունը կառուցում է հենց այդ տրամաբանությամբ՝ որպես իր ներքին գործերի կարգավորման ուղղությամբ խիստ կառուցողական քայլ, որն ուղղված է Արցախի ինտեգրմանն Արցախին։
Այդ մասին են վկայում թե՛ Արցախի հետ բանակցություններում Ադրեջանի նշանակված ներկայացուցիչը, ով նախկին ԼՂԻՄ-ում ծնված պատգամավոր է, թե՛ քննարկումների օրակարգը՝ այն, որ Ադրբեջանը չի քննարկում Արցախյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին առնչվող հարցեր, թե՛ այն, որ Ադրբեջանն ի սկզբանե համաձայնել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ երկխոսություն սկսելուն, բայց արդեն իսկ մամուլում շրջանառում է լուրեր, որ հետագա բանակցությունները կարող են անցնել առանց միջնորդների (որոնք հերքվել են Արցախի կողմից)։ Ավելին, Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում են բանակցային օրակարգ բերել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության հարցերը և դրանց մեծ հնչեղություն են տալիս մամուլում։
Միանշանակ է, որ այսօր առաջնային խնդիր է Լաչինի միջանցքի բացումն ու Արցախի շրջափակման վերացումը, սակայն Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախապայմանի կատարմամբ մեկնարկած այս երկխոսությունը, որն առաջին իսկ քայլով չի բերել Լաչինի միջանցքի բացմանը, չի ներառում հակամարտության կարգավորման հարցն ու օգտագործվում և օգտագործվելու է Ադրբեջանի կողմից՝ Արցախի՝ իր տարածքը լինելու թեզը մարսեցնելու համար։ Այն որևէ կերպ չի նպաստում Արցախի անվտանգության ամրապնդմանը, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը և հակամարտության կարգավորմանը։ Ավելին՝ Ադրբեջանն օգտագործելու է այս իրավիճակը՝ միջազգային հանրության հետագա միջնորդության, միջամտության ջանքերը կանխելու համար՝ ցույց տալով, իբր դրանք խոչընդոտում են տարածաշրջանի կայունացմանը նպաստող կառուցողական այս երկխոսությանը, իսկ ինքն իրականում այդ գործընթացի միջոցով փորձելու է բոլոր հարցերում ու բոլոր ուղղություններով իր կամքը պարտադրել մենակ մնացած Արցախին։
Հայաստանի իշխանությունն էլ այս ողջ գործընթացի միջոցով ընդամենը հերթական անգամ փորձում է «ազատվել» Արցախից ու Արցախյան հիմնախնդրից, Արցախի ժողովրդի առաջ պարտավորություններից։ Եվ այս ողջ գործընթացի ցանկացած ելք ներկայացնելու է որպես Արցախի ժողովրդի ու իշխանության կամքի դրսևորում, այն, ինչի շուրջ հենց իրենք են պայմանավորվել, ոչ թե Հայաստանը։
այլ նյութեր այս թեմայով
- Փաշինյանը հրաժարվում է Արցախի համար և՛ քաղաքական, և՛ անվտանգային պատասխանատվությունից Հայաստանի իշխանությունը, մի կողմից՝ արձանագրում է, որ Ադրբեջանը ռազմական էսկալացիայի է պատրաստվում, ցանկացանում...
- Ադրբեջանական ստորաբաժանումները Արցախում, շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
- Զախարովան ակնարկում է, որ Հայաստանը ռուսական միջնորդության ներքո գործընթացը շարունակելու որևէ ակտիվություն չի ցուցաբերում. Կ. Բեքարյան Ակնարկը շատ ավելի լայն համատեքստ ունի, և այդտեղ Լաչինի միջանցքն ուղղակի ենթակետերից մեկն է:
- Ադրբեջանական դիվերսիայի նպատակները Մարտի 5-ին Արցախում դիմելով դիվերսիայի Ադրբեջանը հերթական անգամ ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ փորձում է պարտադրել...
- ՌԴ և Արևմուտքի մրցակցող միջնորդության հնարավոր տրանսֆորմացիան Ակնհայտ է, որ Արևմուտքն ու Ռուսաստանն ակտիվ ջանքեր են գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները...
-
01:06
Վերսալի պալատի արքայական մատուռում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
00:11
Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք. Պուտին
-
23:36
Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը. Սեմյոն Բաղդասարով
-
23:15
Զելենսկին Չինաստանից պատասխան չի ստացել Կիևի՝ «խաղաղության ծրագրին» միանալու առաջարկին
-
23:00
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
22:02
Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը
-
21:46
Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին
-
21:19
Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքեն
-
20:49
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետ Հարություն Սիմոնյանին
-
20:07
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
-
20:01
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
-
19:22
Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ
-
18:04
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը հրամայական են դարձնում ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳ նախարարի տեղակալ
-
17:39
«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին պատրաստել են նոր զեկույց
-
17:33
Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի
-
17:22
ՀՀ-ում քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. նախագիծ
-
17:05
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան
-
16:58
Մհեր Գրիգորյան ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
-
16:40
Զինծառայողը մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ
-
16:31
Կար իմիտացիայի և ժամանակ շահելու էլեմենտ. Կ. Բեքարյանը՝ Մոսկվայում ՀԱՊԿ առաքելությանը Արարատ Միրզոյանի անդրադարձի վերաբերյալ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:10
Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 0,51 կմ/ժ