ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայում գործադուլ են անում մի քանի օդանավակայանների աշխատակիցներ

Համբուրգի օդանավակայանում կիրակի օրը՝ մարտի 12-ի երեկոյան, սկսվել է ցամաքային ծառայությունների աշխատակիցների նախազգուշական գործադուլը։ Սպասվում Է, որ մարտի 13-ին օդանավակայանում կչեղարկվեն բոլոր 123 պլանավորված թռիչքները և պլանավորված 121 վայրէջքներից առնվազն 50-ը, բազմաթիվ չվերթներ կիրականացվեն ուշացումներով։ Այդ մասին տեղեկացնում է Արմենպրես-ը վկայակոչելով Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը:

Բացի այդ, գործադուլի պատճառով մարտի 14-ին մեկնող ուղևորները չեն կարողանա մարտի 13-ի երեկոյան նախապես գրանցվել չվերթի համար։ Այն ուղևորներին, որոնց չվերթների վրա ազդել Է գործադուլը, օդանավակայանի ղեկավարությունը խնդրել է չներկայանալ։

dpa գործակալությանը տված հարցազրույցում Ver.di արհմիության քարտուղար Լարս Ստուբեն հայտնել է, որ արհմիությունը կոչ է արել օդանավակայանի շուրջ 2 հազար աշխատակցի մասնակցել գործադուլին, որը կտևի մինչև մարտի 13-ի երեկո: dpa-ի գնահատմամբ՝ դրա հետևանքները կարող են ազդել տասնյակ հազարավոր ավիաուղևորների վրա՝ հաշվի առնելով, որ Համբուրգի դպրոցներում այժմ գարնանային արձակուրդներ են:

Մարտի 13-ի առավոտյան Համբուրգի իրենց գործընկերներին են միացել նաև Հանովերի օդանավակայանի և Բեռլինի BER օդանավակայանի աշխատակիցները։

Ver.di արհմիությունը պահանջում է 10,5 %-ով և ամսական առնվազն 500 եվրոյով բարձրացնել հանրային ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը դաշնային և համայնքային մակարդակներում:

Գործատուներն իրենց հերթին առաջարկում են երկու փուլով աշխատավարձերի աստիճանական բարձրացում՝ 5 %-ով և աշխատակիցներին միանվագ վճարումներ՝ 2500 եվրոյի չափով։ Կողմերի միջև բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի Պոտսդամում, մարտի 27-ից 29-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: