ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն հայոց կաթողիկոսը դեմ է արտահայտվել պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներին

© Photo : пресс-служба Патриарха Московского и всея Руси

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն խստորեն դատապարտել է մի շարք երկրների կողմից Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Նա նաև նշել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ համագործակցության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։  Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու Երևան-Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Աֆրիկայի էկզարխ Պատրիարք, Կլինի միտրոպոլիտ Լեոնիդը` ամփոփելով Գարեգին Բ-ի հետ հանդիպման արդյունքները։

«Գարեգին կաթողիկոսն իր խիստ բացասական կարծիքն արտահայտեց պատրիարք Կիրիլի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ (պատրիարքի նկատմամբ սահմանափակումներ են մտցրել Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան- խմբ.):  Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև բազմամյա բարի, եղբայրական հարաբերություններն անփոփոխ են»,-ասել է միտրոպոլիտ Լեոնիդը։

Նրա խոսքով, Գարեգին Բ-ի հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել են երկկողմ հարաբերությունների հարցեր։ Հոգևոր առաջնորդները քննարկել են նաև համագործակցության եռակողմ ձևաչափը. նախկինում Պատրիարք Կիրիլը, Ամենայն Հայոց Պատրիարք-Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն բազմիցս են հանդիպել:

«Եռակողմ համագործակցությունը նպաստում է երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքով հարաբերությունների հաստատմանը։ Վեհափառ Հայրապետի [Պատրիարք Կիրիլի] անձնական հսկողությամբ լուծվել է Դադիվանքի վանքի մշակութային ժառանգության պահպանման հարցը, ինչի մասին առանձին նշել է Գարեգին կաթողիկոսը»,- ասել է միտրոպոլիտ Լեոնիդը։

Նա նշել է, որ իրավիճակն այս ուղղությամբ «հեռու է կատարյալ լինելուց» և հավելել է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին գործադրում է խաղաղապահության գործընթացին ուղղված բոլոր միջոցներն ու ջանքերը։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 4,12 կմ/ժ
17 C°
 
28°  17° 
08.06.2023
30°  18° 
09.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: