ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան վաղուց է կռիվը տանուլ տվել. թուրք պրոֆեսոր

Ermenihaber

Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրք քաղաքագետ, լրագրող, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը։

Հարցին, թե արդյոք ժխտողականության նոր փուլ կարելի է դիտարկել հատկապես վերջին տարիներին համակարգվող և նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից ապրիլի 5-ին վերաշահարկված այն հայտնի թեզի կիրառումը, որը ոչ միայն ժխտում է հայերի ցեղասպանությունն, այլև հայերին է վերագրվում թուրք-մուսուլմաններին ցեղասպանելը, Աքթարը տվեց բացասական պատասխան։ Նա շեշտեց, որ այդ թեզերը պարզապես տարիներով օգտագործվում են մեկը մյուսի ետևից։

Նշելով, որ Թուրքիայում ժողովուրդն էլ է այդպես մտածում, կրում այդ թեզը՝ Աքթարն ընդգծեց, որ դրան հակառակ Թուրքիայից դուրս որևէ մեկը չի էլ կարող հավատալ այդ ամենին, քանի որ այդ թեզը չունի պատմական հիմք։

«Թուրքիայի ժխտողականության հետ կապված մի բան չպետք է մոռանալ․ Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Այսինքն աշխարհում որևէ մեկը չի վստահում, բարեհաճություն չի ցուցաբերում Թուրքիայի թեզերին։ Թուրքիայի տեսանկյունից այդ կռիվը վաղուց է տանուլ տրվել»,-նկատեց թուրք քաղաքագետը։

Անդրադառնալով Անկարայի համալսարաններից մեկում ապրիլի 5-ին Հայոց ցեղասպանության ժխտողականության շրջանակում կազմակերպված խորհրդաժողովին, որտեղ էլ նախարար Աքարը ելույթ էր ունեցել և կրկին շրջանառել այդ պնդումը՝ Աքթարը նշեց․

«Նստում, իրենք իրենց մեջ խոսում են, միմյանց ծափահարում, ասում՝ ապրես։ Նման հավաքներում, այսպես թե այնպես, մեկը չի էլ լինում, որ տարբերվող բան կասի, բոլորը նույն բանն են ասում»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: