ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովան նախաձեռնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն այսօր հայտնել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Միջխորհրդարանական վեհաժողովից հանրապետության դուրս գալու ընթացակարգ նախաձեռնելու որոշման մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Որոշում եմ ընդունել նախաձեռնել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի  համաձայնագրից Մոլդովայի Հանրապետության դուրս գալու գործընթացը», - հայտնել է Գրոսուն լրագրողներին ճեպազրույցի ընթացքում:

 Նա ԱՊՀ կառույցներն անվանել է «անօգուտ» հանրապետության համար։ Մոլդովայի խորհրդարանի նախագահի խոսքով՝ այս որոշումն ինքը կայացրել է երկրի քաղաքացիների, իշխող «Գործողության և համերաշխության կուսակցության» ներկայացուցիչների, ինչպես նաև հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ խորհրդակցություններից հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: