ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

© Sergey Bobylev/TASS

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ, ըստ էության, չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը: Ըստ Փաշինյանի՝ սա հիմնարար խնդիրը է, փոխանցում է Tert.am

Պեսկովը ՀԱՊԿ-ն անվանել է հեղինակավոր և արդյունավետ կազմակերպություն և նշել, որ Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ այս հարցում։

«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որն ունի իր հեղինակությունը անդամ երկրների շրջանում։ Կազմակերպություն, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում, և կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, ունի հետագա զարգացման լուրջ ներուժ։ Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա, իհարկե, մենք կշարունակենք մեր երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- «Կոմերսանտ»-ին ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: