ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բորելը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնությունն ընդլայնելու ԵՄ-ի մտադրության մասին

Եվրամիությունը մտադիր է ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային՝ ուղարկելով ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։ Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ուկրաինայի պաշտպանական հաջողությունը կախված է ոչ միայն մարդկանցից, այլև զինամթերքի և զենքի մատակարարումից, հետևաբար, ռազմական օգնությունը պետք է շարունակվի, ուժեղացվի և ընդլայնվի, ավելի շատ ՀՕՊ համակարգեր կխաղան իրենց դերը մարտի դաշտում։ Սա չափազանց անհրաժեշտ է»,- ասել է նա։

Նրա խոսքով, Եվրամիությունն ավարտել է 15 հազար ուկրաինացի զինվորների վերապատրաստումը, ևս 15 հազարը կվերապատրաստվեն մինչև տարեվերջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: