ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Սենատն ընդունել է պետական պարտքի մակարդակը բարձրացնելու օրինագիծը

ԱՄՆ Սենատն ընդունել է պետական պարտքի մակարդակը բարձրացնելու օրինագիծը։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 63 սենատոր, դեմ՝ 36-ը, փոխանցում է Inosmi-ն։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մայիսի 31-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել օրինագծին։ Այժմ այն ստորագրության կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
Օրինագիծը թույլ է տալիս մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կասեցնել ԱՄՆ պետական պարտքի մակարդակը, որը սահմանվել է 31,4 տրիլիոն դոլար՝ բյուջեի ծախսերը սահմանափակելու դիմաց։
Համապատասխան պայմանավորվածությունը Բայդենը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթին ձեռք են բերել այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել է մինչև հունիսի 5-ը ծախսերը հոգալու պահուստների սպառման մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: