ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Ռումինիայի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իոն-Մարչել Չոլակուին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ռումինիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ անսպառ եռանդ և շարունակական ձեռքբերումներ:

Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ հատկապես ԵՄ շրջանակներում և հաղորդակցության ոլորտում։

Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման։

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի մեր երկու երկրների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության զարգացմամբ, ինչին նպաստող կարևոր գործոններից է մեզ կամրջող ռումինահայ համայնքը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 11%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: