ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեսնողները կսիրահարվեն Հայաստանին և Բելառուսին. Մինսկում բացվել է Հայաստանի և Բելառուսի լուսանկարների ցուցահանդես

Belta

Բելառուսի պատմության ազգային թանգարանում բացվել է «Արմենպրես» պետական լրատվական և «ԲելՏԱ» բելառուսական հեռագրային գործակալությունների՝ «Հայաստանը բելառուս լուսանկարչի աչքերով և Բելառուսը՝ հայ լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոցուցահանդեսը՝ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_520892.jpg (127 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված է 100 լուսանկար, որոնք ներկայացնում են հայ և բելառուս ժողովուրդների մշակույթն ու ավանդույթները, բնությունը: «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Մխիթար Խաչատրյանը լուսանկարներն արել է Բելառուս կատարած այցի ընթացքում, իսկ բելառուս լուսանկարիչ Լեոնիդ Շչեգլովը՝ Հայաստան այցի ընթացքում: Լուսանկարները ներկայացնում են երկու ժողովուրդների առօրյա կյանքի պահերը, ճարտարապետությունը և երկու երկրների անկրկնելի բնապատկերները:

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_32453.jpg (127 KB)

«Այսօր իմ օրն է, որովհետև այս ցուցահանդեսի իմ վաղեմի մտահղացումն իրականացավ»,-ասել է Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը:

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_53942.jpg (74 KB)

Խումարյանը պատմել է, որ Բելառուս է ժամանել 8 տարի առաջ և 6 տարի աշխատել ԱՊՀ գործադիր կոմիտեում: Այդ ժամանակ էլ նա ակտիվորեն շրջել է երկրով մեկ, այցելել բազմաթիվ խորհրդանշական, տեսարժան վայրեր, որոնք հիացրել են իրեն, և զարմացել է, որ շատերը չգիտեն դրանց մասին: Հենց այդ ժամանակ էլ ծագել է Բելառուսի մասին լուսանկարների ցուցահանդես անելու միտքը, սակայն ոչ թե տեղացի, այլ հայ լուսանկարչի նկարներով, որը երկրին նոր հայացքով կնայեր, նույնը՝ Հայաստանի վերաբերյալ՝ բելառուս լուսանկարչի կողմից:

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_207840.jpg (119 KB)

«Երբ ես 2021 թվականին դարձա դեսպան, Աստված ինքը հրամայեց կյանքի կոչել այս գաղափարը՝ հատկապես այնպիսի լավ օրվա առիթով, ինչպիսին է մեր դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ես շատ ուրախ եմ, որ «Արմենպրես»-ը և «ԲելՏԱ»-ն  ջերմորեն աջակցեցին այս գաղափարին»,-ասել է դեսպանը:

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_114144.jpg (146 KB)

Դեսպան Խումարյանը կարևորել է երկու երկրների միջև մարդկանց միջանձնային շփումների մակարդակով փոխգործակցության զարգացումը։ «Ժողովուրդների բարեկամություն, համագործակցություն, փոխադարձ ճանաչում, փոխըմբռնում, փոխադարձ հարգանք. սա այն հիմքն է, որի վրա ստեղծվում է ինքնիշխան պետությունների համագործակցությունը»,- ասել է Խումարյանը:

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_177462.jpg (129 KB)

«ԲելՏԱ»-ի գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ընդգծել է. «Մենք Բելառուսն ենք կրում մեր մեջ, դուք՝ Հայաստանը: Մեր երկրներից յուրաքանչյուրն ունի իր հոտը, իր ոճը, իր էմոցիաները, թրթիռները: Իհարկե, հետաքրքիր էր, թե մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս քո երկիր, ինչպես են տեսնում այն, ինչ կհիշեն, ինչ կմնա իրենց հոգում: Ամենակարևորն այն է, որ երկու լուսանկարիչներն էլ ցանկացել են վերադառնալ՝ մեկը՝ Բելառուս, մյուսը՝ Հայաստան»։

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_90850.jpg (119 KB)

Լուսանկարներում հիմնականում մարդիկ են՝ հայերն ու բելառուսները:

«Նայելով նրանց՝ կարևոր է հիշել և հասկանալ, որ ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև հասարակ մարդիկ կարող են շատ բան անել դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու, ժողովուրդների միջև բարեկամության համար։ Վստահ եմ, որ նրանք, ովքեր կտեսնեն այս լուսանկարները, կսիրահարվեն Բելառուսին և Հայաստանին»,- ասել է Իրինա Ակուլովիչը։

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_532458.jpg (97 KB)

Նա ընդգծել է, որ սա «ԲելՏԱ»-ի և «Արմենպրես»-ի երրորդ համատեղ նախագիծն է: Ավելի վաղ կազմակերպվել էր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես և բելառուս լուսանկարիչների ցուցահանդես՝ Երևանի մետրոյում։ «Համոզված եմ, որ եթե մենք հիանանք միմյանցով, ավելին իմանանք միմյանց մասին, ապա մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, իսկ այսօրվա աշխարհում դա շատ կարևոր է»,- շեշտել է «ԲելՏԱ»-ի գլխավոր տնօրենը։

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_172056.jpg (142 KB)

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_365279.jpg (134 KB)

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_907678.jpg (144 KB)

000022_ACF9D3807B531506432589DD00499D2F_203026.jpg (152 KB)

 Ցուցահանդեսը կազմակերպվել է Բելառուսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, «Արմենպրես»  և «ԲելՏԱ»  և գործակալությունների աջակցությամբ և Հայաստանում Բելառուսի դեսպանատան աջակցությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: