ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեհաստանը մտադիր է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ միջուկային զենքը․ երկրի վարչապետ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ Վարշավան ցանկանում է երկրում տեղակայել ամերիկյան միջուկային զենք՝ ի պատասխան Բելառուսում Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքի պահեստների, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում, մենք դիմում ենք ողջ ՆԱՏՕ-ին մասնակցելու Միջուկային փոխանակման ծրագրին»,- ասել է երկրի վարչապետը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Մորավիեցկին նշել է, որ վերջնական որոշումը կախված կլինի ամերիկացի գործընկերներից։

ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման ծրագիրը ենթադրում է, որ միջուկային մարտագլխիկները տրամադրվում են անդամ երկրներին, որոնք չունեն սեփական միջուկային զենք։ Ծրագիրը դաշինքի միջուկային զսպման քաղաքականության մի մասն է: 2019 թվականի նոյեմբերից փոխանակման շրջանակներում ԱՄՆ միջուկային զենքերը տեղակայվել են Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի տարածքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: