Մենք ունենք բավարար իրավական հիմք պահանջելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում․ Աննա Կարապետյան

2023թ. հունիսի 19-ին Երևանում տեղի ունեցավ «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, Քաղաքական գիտությունների թեկնածու Աննա Կարապետյանի հեղինակային «ԵԱՀԿ․ Ղարաբաղյան դոսյե» գրքի շնորհանդեսը:
Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը հեղինակի հետ:
Տիկին Կարապետյան, չնայած վերնագիրը որոշակիորեն պատկերացում հաղորդում է բովանդակության մասին, բայց կխնդրենք մանրամասնել՝ ինչի՞ մասին է գիրքը, ո՞ւմ համար է այն, և ի՞նչ կգտնի ընթերցողն այնտեղ:
- Գրքում ներկայացված են ԵԱՀԿ մարմինների կողմից ընդունված Արցախյան հակամարտությանն առնչվող բոլոր փաստաթղթերը՝ հայերեն թարգմանությամբ։ Հիմնական նպատակն է եղել հավաքագրել հնարավորինս ամբողջական բազա և հեշտացնել դրա հետ հետագա աշխատանքը՝ թե՛ քաղաքականության կառուցման, թե՛ գիտական հետազոտությունների համար։
Այդ նպատակով գիրքը բաժանել ենք գլուխների՝ ըստ հակամարտության կարգավորման բանակցային փուլերի, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է երեք բաժիններից։ Դրանցում ներկայացված են այդ փուլի հիմնական զարգացումները՝ ըստ ժամանակագրության և ընդունված փաստաթղթերի ցանկը, անմիջականորեն փաստաթղթերը և վերլուծական բաժին, որում ամփոփված է թե՛ բանակցային այդ փուլը, թե՛ դրա արտացոլումը ԵԱՀԿ փաստաթղթերում։ Վերլուծական բաժնում առանձնացված են նաև փաստաթղթերի այն դրույթները, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար որոշակի հնարավորություններ կամ մարտահրավերներ ստեղծել, արտացոլում են հակամարտության ու դրա կարգավորման առանձին բաղադրիչների վերաբերյալ միջնորդների և միջազգային հանրության ընկալումները, հիմնական միտումները։
Գիրքը բավական նեղ լսարանի համար է, բայց կարող է կարևոր և օգտակար գործիք դառնալ Արցախյան հակամարտությունով զբաղվող յուրաքանչյուր անձի համար՝ քաղաքական գործիչների, վերլուծաբանների, գիտնականների, լրագրողների, ուսանողների և այլն։
Գաղափարը նոր չէ: Ինչպես շնորհանդեսին էիք նաև նշել, տարիների ընթացքում աշխատանք է կատարվել՝ ԵԱՀԿ կառույցների կողմից արված հայտարարությունների, հրապարակված փաստաթղթերի հետ: Դրանք, այսպես ասած, հավաքագրման և վերլուծության են ենթարկվել … ինչու՞ գիրքը տպագրվեց հիմա և ոչ ավելի վաղ: Խնդիրը միայն տեխնիկակա՞ն էր:
Կարելի է ասել՝ մի քանի հանգամանքների վերադրման արդյունք է։ Ցանկացած փուլում գրքի տպագրությունը որոշակի կիսատության, անավարտության էր հանգեցնելու, քանի որ գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում շարունակվում էր և հետևաբար՝ ԵԱՀԿ դոսյեն շարունակում էր համալրվել։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո բանակցային գործընթացը դուրս եկավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափից, իսկ 2022թ փետրվարից ընդհանրապես համանախագահությունն աշխարհաքաղաքական հակասությունների պատճառով, փաստացի, դադարեցրեց իր գործունեությունը։ Ուստի այժմ գրքի տպագրությունը հնարավորություն տվեց մի կողմից՝ ամփոփել 1992-ից 2022թթ․ ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ միջնորդությամբ գործընթացն ու դրա արտացոլումը ԵԱՀԿ փաստաթղթերում, մյուս կողմից՝ համեմատել ու գնահատել, թե ինչ տրանսֆորմացիաների է ենթարկվում բանակցային գործընթացը մեկ միասնական ձևաչափից դուրս զուգահեռ մի քանի ձևաչափերով զարգանալու պարագայում և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ կողմերի համար։
Գրքում արտացոլված են երեսուն տարիների ընթացքում Արցախյան հակամարտության՝ ԵԱՀԿ կառույցների ընկալման դինամիկան, բանակցությունների տրանսֆորմացիաները: Սա բավական լուրջ գործիք է ոչ միայն տեսնելու՝ ինչ է փոխվել, այլև՝ այսպես ասած «ճանաչելու» կառույցը, կառույցները, դրանց սկզբունքային գործելաոճը: Ասել է թե՝ կիրառական դաշտում շատ օգտակար է իրականում: Ներկայումս մենք տեսնում ենք, որ գործընթացը դուրս է բերված ԵԱՀԿ տիրույթից, երևի սխալված չենք լինի՝ նշելով, որ ամբողջովին: Արդյո՞ք գրքի ավելի վաղ հրատարակումն այն ավելի օգտակար չէր դարձնի կիրառական քաղաքականության տեսանկյունից, և եթե այն ունեցել է իր դրսևորումները, կխնդրենք ներկայացնել դրանք:
Տարբեր իրավիճակներում ու տարբեր փուլերում գրքում ամփոփված նյութը տարբեր նպատակների է ծառայել, ծառայում ու կարող է ծառայել։
Ի սկզբանե, տարիներ առաջ սկսելով այս աշխատանքը խնդիր էինք հետապնդում դուրս բերել այն դրույթները, որոնց վրա հենվելն ավելի կամրապնդեր Հայաստանի ու Արցախի դիրքերը բանակցային գործընթացում, ավելի արդյունավետ ու հեշտ կդարձներ միջազգային հանրության ու միջնորդների հետ աշխատանքը։
Այս տեսանկյունից արդեն իսկ որոշակի գործնական կիրառելիություն հավաքագրված նյութն ունեցել է։ Որոշ թեզեր օգտագորրծվել են ԵԱՀԿ ԽՎ հարթակում հայաստանյան պատվիրակության կողմից, որոշ թեզեր փորձագիտական մակարդակում են մեր կողմից կիրառվել։
Այսօր ու վաղը, եթե ունենանք իշխանություն, որը կունենա սեփական երկրի ազգային ու պետական շահերը պաշտպանելու քաղաքական կամք, գիրքը կարող է կիրառվել նույնիսկ ստեղծված բարդ իրավիճակից ելքեր փնտրելու, այն իրավական բազայի վրա հենվելու համար, որը որևէ կերպ չի կորցրել իր արդիականությունը և չի կարող կորցնել։
Ո՞րն է Ձեր պատկերացմամբ «ԵԱՀԿ․ Ղարաբաղյան դոսյե» առանցքային ասելիքը, գլխավոր մեսիջը ներկա և ապագա սերունդներին:
Զերծ կմնայի «ասելիք» ձևակերպումից, քանի որ գիրքը չի գրվել որևէ ասելիք ունենալու համար, այն ավելի շատ մեր կողմից ստեղծվել է որպես գործիք։ Այլ բան է, որ այս փաստաթղթային հսկա բազայի ուսումնասիրությունը մի շարք եզրակացությունների է հանգեցնում։ Այդ թվում՝ ցույց է տալիս, որ մենք ունենք բավարար իրավական հիմք պահանջելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, որ ունենք հնարավորություն նույն այսօրվա հիմնական միջնորդների ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունների վրա հենվելով՝ մեր շահերն առաջ մղելու, որ ներկայիս շարունակվող պարտվողականությունն ու զիջողականությունն արդարացված չէ և միակ ելքը չէ, ինչպես մեզ փորձում են համոզել ներկայիս իշխանությունները և այլն։ Բացի այդ, ակնհայտ է դառնում, որ այսօր ստեղծված իրավիճակը նաև նույն ԵԱՀԿ-ի խոր ճգնաժամի դրսևորում է և այս առումով էլ միջազգային հանրության հետ աշխատանքի բավական մեծ դաշտ կա։
-
21:46
Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն
-
21:32
Պապիկյանի փոխարեն Տուլայում ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է Արտակ Տոնոյանը
-
21:19
Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 97 հազար 735 անձ
-
21:14
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
-
19:11
Տիգրան Խաչատրյանը ԵՄ դեսպանին ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները
-
19:06
«Ղարաբաղ Տելեկոմի»-ի հեռախոսահամարները Հայաստանի տարածքում կգործեն
-
18:55
Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան (Aysor.am)
-
18:49
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են ԼՂ-ին առնչվող մի շարք հարցեր
-
18:41
Արցախից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 000 -ի
-
18:27
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը
-
17:15
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն
-
17:12
Ադրբեջանը առևանգել և ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին
-
17:01
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
-
16:56
Աշխատանք՝ արցախահայության համար. Արդարադատության նախարարությունում և ենթակա մարմիններում կան թափուր հաստիքներ
-
16:48
Ղարաբաղից փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են. ՅՈՒՆԻՍԵՖ
-
16:40
Ադրբեջանը մեղավոր է էթնիկ զտումների համար. The Economist
-
16:32
Հայաստանը պետք է խոստումը կատարի և բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
-
16:06
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
-
15:50
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Իոաննիս Պլակիոտակիս
-
15:39
Եվլախում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
11:03
Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն
-
14:25
Հայաստանի հետ ոչ-ոքիից հետո Թուրքիայի հավաքականի մարզիչը պաշտոնանկ է արվել. ԶԼՄ
-
16:00
Հայաստանում այս շաբաթ կցրտի, այնուհետ կրկին տաքանա
-
18:59
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին
-
17:00
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակը Հայաստանում
-
19:22
ՀԱՊԿ երկրների փրկարարները զորավարժություններ կանցկացնեն 2024 թվականին Ղազախստանում
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 2,57 կմ/ժ