ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը և Սունակը քննարկել են Ուկրաինային կասետային զինմամթերքներ տրամադրելու հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել են Վաշինգտոնի որոշումը Ուկրաինային կասետային զինամթերքներ հանձնելու մասին, բրիտանացի վարչապետը Լոնդոնում հանդիպման ժամանակ հաստատել է, որ կողմնակից է կասետային զինամթերքներն արգելող կոնվենցիային, փոխանցել է «Ռոյթըր» գործակալությունը՝ հղում կատարելով Սունակի ներկայացուցչին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կողմ ենք ըստ կոնվենցիայի ստանձնած մեր պարտավորություններին, որոնք թույլ չեն տալիս դրանց կիրառումը։ Մենք ոչինչ չենք փոխում այս առնչությամբ, ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ինքը որոշում կայացնի»,- նրան մեջբերել է գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Սունակի ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ որոշումը Կիևին կասետային զինամթերքներ տրամադրելու մասին բարդ էր, և դրան հարկադրել է Ռուսաստանը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 7-ին հայտարարել էր Կիևի ռեժիմին կասետային զինամթերքներ տրամադրելու որոշման մասին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ այդ մատակարարումները հարվածի տակ են դնում խաղաղ բնակիչներին և ուղղված են ճգնաժամի ձգձգմանը։

Ամերիկյան կողմի տվյալներով՝ Ուկրաինան կստանա 155 միլիմետրանոց  М864 կասետային ռումբեր փողավոր հրետանու, մասնավորապես՝  САУ М109 «Paladin»-ի և М777 հաուբիցների համար։

Կասետային զինամթերքն ապահովում է խոցման մեծ տարածություն, քանի որ «բացվում» է օդում և սուբզինամթերքներ ցրում։ М864 յուրաքանչյուր ական ունի 72 սուբզինամթերք՝ 48 M42 և 24 M46։ Առաջինները նախատեսված են հետևակի, երկրորդները՝ զրահատեխնիկայի խոցման համար։

Այդ կասետներն ապահովված չեն ինքնաոչնչացման սարքերով։ Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ այդ զինամթերքների 5-14 տոկոսը կարող է ընդհանրապես չպայթել, քանի որ վաղուց մնացել է պահեստներում։ Այդ դեպքում դրանք կլինեն ականներ, որոնք կսպառնան քաղաքացիական բնակչությանն անգամ հակամարտության ավարտից հետո։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: