ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրեմլը վտանգավոր քայլ է անվանել G7-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալը

RIA Novosti

Ուկրաինային անվտանգության ցանկացած երաշխիք տրամադրելը չափազանց սխալ է և շատ վտանգավոր: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով՝ այդ երկրներն իրականում անտեսում են անվտանգության անբաժանելիության միջազգային սկզբունքը, այսինքն՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով՝ ոտնձգություն են անում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ»,-լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով, սա հղի է «շատ, շատ բացասական հետեւանքներով» ցանկացած պլանավորման հորիզոնում։

Ինչպես այսօր Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Ամանդա Սլոութը, G7 երկրների առաջնորդները կհայտարարեն Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու երկարաժամկետ պարտավորությունների մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    04.10.2024
       
    05.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: