ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկնարկում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները

Երևանի ավագանու հերթական ընտրության քվեարկությունը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցություն¬ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը։

Ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակը, ինչպես հայտնի է, գլխավորելու է Տիգրան Ավինյանը, «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։ Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին հայտնել են տարբեր հաղորդումներից հայտնի, բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների ենթարկված Լիլի Մորթոն, Տիգրան արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը և այլք։
Խորհրդարանական ընդդիմությունն ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հստակ հայտարարություն դեռ չի արել։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 2-ին հյուրընկալել էր Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: