ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոս Անջելեսում Բաքվի հյուպատոսության հրապարակն անվանվեց Արցախի անունով

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում Բաքվի հյուպատոսության հրապարակը պաշտոնապես անվանվեց Արցախի անունով։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկահայ Դավիթ Մնացականյանի «Ֆեյսբուքի» էջից։
Ցուցանակի վրա գրված է` «Ի աջակցություն խաղաղության, մարդու իրավունքների և ժողովրդավարության»։ Բացման արարողությանը մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրքորյանը, որը նախաձեռնության հեղինակն է։
«Այս ցուցանակի գրվածքը շատ կարևոր հաղորդագրություն է աշխարհի համար։ Արցախում այս պահին անելանելի վիճակ է, 120.000 հայ Ադրբեջանի կողմից շրջափակված է։ Այնտեղ սով է, դեղերի սղություն։ Մենք պետք է տարբեր կերպ պայքարենք նրանց դեմ»,– ասաց Քրքորյանը։
Ամերիկահայ Դավիթ Համբարձումյանը նշեց, որ սա հայ համայնքի կողմից հզոր, քաղաքական, ռազմավարական կարևոր քայլ է։ Նա ընդգծեց, որ իրենց պայքարը պատրաստվում են իրականացնել հենց այս հրապարակում։
Հիշեցնենք, որ արդեն շուրջ 1 ամիս է ամերիկահայերը Լոս Անջելեսում, Գլենդելում բողոքի ակցիաներ են կազմակերպում` ի աջակցություն Արցախի։ Նրանք եղել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի հյուպատոսությունների, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի տան ու գրասենյակի մոտ։ Մոտ 2 շաբաթ առաջ նրանց հաջողվել էր հանդիպել Շիֆի հետ և քննարկել Արցախում տիրող իրավիճակը, փոխանցվում է Սպուտնիկը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: