ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

Լոս Անջելես. ցուցահանդեսներ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

latimes.com

Լոս Անջելեսի Կենտրոնական գրադարանում բացվելու է երկու ցուցահանդես, որոնք հնարավորություն կտան բացահայտել Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների ժառանգած վնասների կոնցեպտը, հայտնում է Los Angeles Times-ը:

Առաջին՝ հիմնական ցուցահանդեսում միաժամանակ ներկայացված կլինեն յոթ արտիստների աշխատանքներ (լուսանկարներ, հուշատետրեր, ձեռագործ): Վերջիններս, վերաիմաստավորելով ժառանգած արտեֆակտները, ուսումնասիրում են իրենց գենետիկ կապը Հայոց ցեղասպանության հետ: Ցուցահանդեսը բացվելու է մարտի 17-ին: Այն կգործի մինչև մայիսի 6-ը:

Նշվում է, որ հավաքածուների ոգեշնչման աղբյուր հանդիսանում է գրականագետ Մարիանե Հիրշի «պոստ-հիշողության» թեորիան՝  հիմված այն գաղափարի վրա, թե ինչպես են Հոլոքոստը վերապրածների երեխաները հաղթահարում ժառանգած վնասվածքները:

Երկրորդ ցուցահանդեսը, որը կբացվի մարտի 24-ին, կունենա հետևյալ խորագիրը. «Բարգավաճում, կորուստ, վերապրում. լուսանկարչական ճամփորդություն Դիլդիլյան ընտանիքի արխիվից»: Այս ցուցահանդեսում ներկայացված են լինելու Հայոց ցեղասպանությունից առաջ արված և Դիլդիլյան ընտանիքի արխիվում մինչ օրս պահվող հուշագրությունները և լուսանկարները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
04.08.2021
17°  30° 
05.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: