Ռամզան Կադիրով. ԻԼԻՊ-ը ԱՄՆ-ի ծնածն է
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» վահաբիստական շարժումը ծնել է ԱՄՆ-ը, որը Արևմուտքի` իսլամի դեմ ծածուկ պայքարի մասն է, հաղորդում է pravda.ru-ն:
«Զեկույցները վկայում են, որ ԻԼԻՊ-ի գործողությունները նաև իսլամը ներսից պայթեցնելու նպատակ են հետապնդում, ստիպում, որ աշխարհն իսլամից երես թեքի: Նրանց դաժանությունը, մահապատիժները, մարդկանց գլուխ կտրելը, խարույկի վրա այրելը հանդիսանում են այն բանի շարունակությունը, ինչ անում էին աստվածապաշտ խալիֆների և մարգարեի թոռանը սպանողները», - ասել է Կադիրովը:
Այս շաբաթվա մեջ սա արդեն Կադիրովի կողմից արված երկրորդ քննադատությունն է ԱՄՆ-ի հասցեին: Փետրվարի 3-ին Չեչնիայի ղեկավարը հայտարարել էր, թե չեչեն դաշտային հրամանատար Իսա Մունաևի մահվան հետևում կանգնած է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը: Մունաևը կռվում էր Դոնբասում ուկրաինական ուժայինների կողմում: Կադիրովը պնդում է, որ Իսային սպանել են հատուկ ծառայությունները, երբ հասկացան, որ նա «իսկի արժեզրկված գրիվնա էլ չարժե»:
Չեչնիայի ղեկավարն ամեն բան անում է` իր հանրապետությունում իսլամական ծայրահեղականություն թույլ չտալու համար: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին այնտեղ միլիոնանոց ակցիա տեղի ունեցավ Charlie Hebdo-ի ծաղրանկարների կապակցությամբ: Կադիրովի կարծիքով, այդ ծաղրանկարները ոչ թե խոսքի ազատության դրսևորում են, այլ մուսուլմաններին նպատակաուղղված վիրավորելու քայլ: Մեկ այլ վտանգավոր սադրանք էլ կատարեց Միխայիլ Խոդորկովսկին, ով Շվայցարիայից կոչ արեց ռուսական լրատվամիջոցներին վերատպել այդ ծաղրանկարները:
«Ռուսաստանի քաղաքացիներին, հատկապես մուսուլմաններին, ցանկանում են օգտագործել մեր լիբերալները: Նրանք աշխատում են օգտագործել մուսուլմաններին պետության ղեկավարության դեմ, ՌԴ ժողովրդի դեմ: Ոչ մի դեպքում մենք թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն: Մենք այս երկրի արժանի քաղաքացիրներն ենք»- հայտարարել է Չեչնիայի ղեկավարը:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ը կշարունակի ԻՊ-ի դեմ պայքարը. Պոմպեո «Կոալիցիայի անդամները պետք է իրենց հայրենիքներ վերադարձնեն հազարավոր արտասահմանցի գրոհային-ահաբեկիչներին և...
- Թուրքիայում կալանավորվել են ԻՊ զինյալներ Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, ուժայինները բռնել են ընդհանուր առմամբ յոթ կասկածյալի, նրանց թվում՝...
- Պայթյունները Շրի Լանկայում. անվտանգության ծառայությունների տապալմա՞ն, թե՞ ներքաղաքական ճգնաժամի արդյունք Շրի Լանկայի ահաբեկչությունները ոչ միայն հատուկ ծառայությունների վատ աշխատանքի, այլ երկրում առկա ներքաղաքական...
- ԻՊ-ի պարտությունից հետո 3,2 մլն իրաքցիներ վերադարձել են իրենց տները. ՄԱԿ 3,2 մլն մարդ վերադարձել են իրենց հարազատ շրջանները: Հունվարին 2013 թվականի դեկտեմբերին ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին...
- ԻՊ պարտությունից հետո ու՞ր են մեկնել Սիրիայի և Իրաքի ջիհադիստները Պաշտոնյաների ինքնավստահ հայտարարությունների հետևում կա մի կարևոր փաստ. Ներկայումս հայտնի չէ, թե քանի ԻՊ զինյալներ...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
