ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Daily Mail-ը անդրադաձել է Քարդաշյան ընտանիքի պատմությանը

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Քիմ Քարդաշյանն այս տարի առաջին անգամ կայցելի Հայաստան: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail-ը Քիմ Քարդաշյանի ընտանիքի մասին հրապարակած ընդարձակ հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ Քարդաշյանների ընտանիքին հաջողվել է փրկվել 1915-23թթ. թուրքական իշխանությունների կողմից իրականացված հայկական  կոտորածներից 11-ամյա Էֆիլ Կլուբնիկինի   գուշակությանը հավատալու շնորհիվ:

Այսպես, 11-ամյա Էֆիլ Կլուբնիկինը 20-րդ դարի սկզբին հավաքել է Կարակալա գյուղի տարեցներին, այդ թվում նաև Քարդաշյան կամ, ինչպես այն ժամանակ է կոչվել, Քարդաշով ընտանիքի 2 ներկայացուցչի և վստահեցրել, որ գյուղին և հատկապես հայերին լուրջ վտանգ է սպառնում: 11-ամյա գուշակը նշել է, որ փրկության միակ ճանապարհը հեռավոր կղզում հաստատվելն է: Այսպիսով, Քարդաշյանների ընտանիքը հաստատվել է Ամերիկայում: 

Նշենք, որ Քարդաշյանների ընտանիքը Կարակալայում հաստատվել է 19-րդ դարի վերջին` գաղթելով Էրզրումից, որտեղ քրիստոնեության լուսավորչական ուղղությունը դավանելու պատճառով հալածանքների է ենթարկվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: