ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան չունի այլ ելք, քան Հունաստանի առջև դռներ բացելը

Երեկ Գերմանիայի կանցլերի հետ Հունաստանի վարչապետի հանդիպումն ավարտվել է հաջողությամբ և դրական տեսլականով, թե  հունական կողմը հնարավորություն կունենա իր պարտքերի հարցը կարգավորել փոխզջման միջոցով: Հունաստանը հրաժարվում է երկարաձգել իր հակաճգնաժամային ծրագրի շուրջ նախկին պայմանավորվածությունը, քանի որ այն քայքայում է երկրի տնտեսությունը:  Մերկելն առաջարկել է բանակցությունների հնարավորություն ստեղծել՝ նշելով. «Եվրոպան մշտապես ձգտում է փոխզիջում գտնել, սա է  Եվրոպայի հաղթանակի գրավականը» (աղբյուրը՝ bbc.com): Կանցլերը հայտնել է նաև, թե մեծ ուրախությամբ է սպասել Ցիպրասին:

Մեկնելով Բրյուսել՝ վարչապետ Ցիպրասը հայտարարել է, որ իրենք Եվրոպայի համար շրջադարձային կետում են գտնվում: Հանդպումից հետո վարչապետն իր բելգիացի գործընկեր Կարլես Միշելին ասել է. «Մենք պետք է հաստատենք, որ Եվրոպան կարող է գտնել լուծում՝ համատեղելով եվրոպական օրենքները ժողովրդավարության նկատմամբ հարգանքի հետ»: Բելգիացի գոծընկերը նշել է, թե ինքը լավատես է  այն հարցում, որ եվրագոտու 19 երկրները կարող են լուծում գտնել հունական ճգնաժամի համար, եթե անգամ դա մեծ ջանքեր է պահանջում (աղբյուրը՝ theguardian.com):

Այս ամենի արդյունքում ԵԿԲ-ն բարձրացրել է Հուանստանի բանկային իրացվելիության աստիճանը, ինչը կարևոր պայման է տնտեսության մեջ անխափան  ֆինասաբանկային գործունեություն իրականցնելու համար:

Գերմանիան չունի այլ տարբերակ, քան ընդառաջ գնալու Հունաստանի առաջարկներին, քանի որ երկրի տնտեսության աղետալի վիճակը բացասաբար է անդրադառնում ամբողջ գոտու՝ այդ թվում նաև Գերմանիայի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: