ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական կենտրոնական բանկն ի վերջո ձեռք է մեկնում Աթենքին

Եվրոպական Կենտրոնական Բանկը Հունաստանին փրկապարան է ձգել, որպեսզի վերջինս վազնանցում չկատարի իր ֆինանսական ռեսուրսներից: Բանկը ընդարձակել է ֆինանսական իր հրատապ օգնությունը Հունաստանին, ինչի արդյունքում բարձրացել է եվրոյի փոխարժեքը: Այս քայլով եվրոյի արժեքը դոլարի նկատմամբ աճել է 0.5 տոկոսով,  այժմ մեկ եվրոն կազմում է 1.138 դոլար:

Այս ամենին զուգահեռ Գերմանիայի կենտրոնական բանկի նախագահ Վայդմենը Եվրագոտու ֆինանսների նախարարներից կազմված Եվրախմբի արտահերթ նիստի ժամանակ նշել է, որ գերմանական հակաճգնաժամային կոպիտ քաղաքականությունն աշխատել է հօգուտ հունական մրցունակության բարձրացման: Ըստ նրա՝ Աթենքը պետք է հետևի ներկայիս հակաճգնաժամային ծրագրի պայմաններին: Վայդմենի տեսակետը շեշտադրում է եվրոպական որոշ քաղաքականություն իրականացնողների և հույների միջև առկա տարաձայնությունները (աղբյուրը՝ theguardian.com):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: