ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվում Ալիևը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պիեր Անդրիեի, Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  Անջեյ Կասպրչիկի հետ:

Ինչպես տեղեկացնում է haqin.az կայքը, հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել  ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի և հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ:

Հիշեցնենք, որ մինչև հանդիպումը ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter- ի իր էջում գրել էր, թե իրենք ակնկալում են լուրջ բանակցություններ անցկացնել Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների հետ՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որից  «բոլորը կկարողանան օգուտ քաղել»:

Ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե  «համանախագահներն առաջին հերթին պետք է նշեն, թե հայերը պետք է ազատագրեն գրավյալ տարածքները: Այդ դեպքում հրադադարի ռեժիմը չի խախտվի:»

Մամեդյարովն ասել է, թե միայն այդ ժամանակ հարավային կովկասում խաղաղություն կհաստատվի:   «Մենք արդեն բարձրաձայնել ենք Ադրբեջանի դիրքորոշումը: Արդեն հայտնել ենք, որ միջնորդները պետք է աշխատեն 6 հոդվածներից բաղկացած Մադրիդյան սկզբուքնների վրա հիմնված խաղաղության պայմանագրի շուրջ: Այն բանի համար, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, պետք է են լուրջ բանակցություններ: Առաջին հերթին պետք է իրենց հայրենիք վերադառնան փախստականները և տեղահանվածները: Եվ կարևորը՝  պետք է տուն վերադառնան զինծառայողները:»

Հիշեցնենք, որ վաղը Մինսկի համանախագահները Երեւանում կհանդիպեն ՀՀ նախագահի և արտգործնախարարի, իսկ հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում՝ ԼՂՀ նախագահի հետ:     

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: