ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ կոչ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին

Հյուսիսային Իռլանդիայի բնակիչ Փոլ Մանուկը կոչ է արել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի կառավարություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա վստահ է, որ իր պապը սպանվել և թաղվել է հայկական զանգվածային գերեզմանոցում, գրում է Telegraph-ը: Նրա խոսքերով Օսմանյան Թուրքիայի զինվորները մեկ դար առաջ հավաքել են իր պապին և մյուս տղամարդկանց ժամանակակից արևելյան Թուրքիայում, և նրանց այլևս ոչ ոք չի տեսել:

«Տարածաշրջանային աշխարհաքաղաքականության պատճառով Մեծ Բրիտանիան չի ցանկանում անդրադառնալ սրան: Իռլանդիան փոքր երկիր է, այդ պատճառով էլ հավանաբար նրանք կհետևեն Մեծ Բրիտանիային», - ասել է Փոլ Մանուկը:

Նրա հայրն այդ ժամանակ 6 տարեկան է եղել: «Տատս  ամեն ինչ միանգամից հասկացել է, նա վերցրել է իմ հորը և 5 հորաքույրներիս և նրանք փախել են գյուղից: Իմ հայրը վերապրել է Ցեղասպանությունը»:

«Ես վստահ եմ, որ նրանք սպանել են այնտեղ մնացած մարդկանց և թաղել նրանց զանգվածային գերեզմանոցում», - նշել է Իռլանդիայի բնակիչը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: