ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերժինե Սվազլյան. Ականատեսների վկայությունների հիման վրա ես ներկայացրել եմ Ցեղասպանության ընթացքը

«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գրքի հեղինակ, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի հետ:

Խոսելով ականատեսների վկայությունները հավաքելու դժվարությունների մասին` գիտնականը հիշում է. «Դեռևս 96 թվականին, երբ առաջին անգամ հրավիրված էին Թուրքիա  գիտաժողովի,  այնտեղ էլ նյութեր հավաքեցի:  Պատրիարք Մութաֆյանի օգնությամբ մուտք գործեցի Սբ. Փրկիչ հիվանդանոց: Թուրք  զինվորը կանգնած էր դռան առջև և չէր թողնում` գնամ-գամ:

Ես հիվանդ ձևացա, ասացի, որ գրիժայի վիրահատության կարիք ունեմ: Իզուր տեղը կտրեցին, երկուս ու կես ժամ նարկոզ ընդունեցի: Հույս ունեի, որ մեկ շաբաթից ոտքի կկանգնեմ և հետևի դռնով մուտք կգործեմ կողքի ծերանոցը, որտեղ դեռ ողջ էին  ականատես-վկաները:  Արդյունքում 40 հուշ ես դուրս եմ բերել գաղտնի ձևով»:    

Հարցազրույցի ամբողջական տեքստն «Արմեդիա»-ն կտեղադրի ավելի ուշ, մինչ այդ կարող  եք լսել զրույցի ամբողջական Audio տարբերակը:

 

 


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: