ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի խորհրդարանը նախագահ է ընտրում

Այսօր  Հունաստանի խորհրդարանն ընտրում է երկրի նախագահին: Չնայած Հունաստանում նախագահը իրականացնում է հիմնականում ներկայացուցչական գործառույթներ, սակայն Սահմանադրությամբ նրան լայն լիազորություններ են տրվում ճգնաժամի ժամանակ:

Նախագահի պաշտոնում իշխող կոալիցիան առաջադրել է աջ քաղաքական ուժերը ներկայացնող Պրոկոպիս Պավլապոլուսին: Նրա թեկնածությունը առաջադրվել է ձախ արմատական ՍԻՐԻԶԱ կոալիցիայի առաջնորդ, երկրի վարչապետ Ցիպրասի և «Անկախ հույներ» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախարար Կամմենսոսի համաձայնությամբ: Երկրի վարչապետը նման որոշումը բացատրել է ազգային միասնության պահպանման անհարժեշտությամբ: Նա նշել է, որ դժվարությունների հաղթահարման համար անհաժեշտ է լայն համաձայնություն: Նշենք, որ նախագահի թեկնածությունը քննարկվել է մի քանի օր: Նախօրեին հաղորդվում էր Միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դմիտրիս Աբրամապոլուսի և Հունաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Բակոյանիի թեկնածությունների մասին: Սակայն այս թեկնածությունների դեմ հանդես է եկել ՍԻՐԻԶԱ-ի «ձախ» թևը: Վերջինս հայտարարել է, որ չի քվեարկի մի թեկնածուի օգտին, ով երկիրը տարել է դեպի աղքատություն` կողմ քվեարկելով վարկատուների հետ հուշագրին:

Նախագահի պաշտոնում առաջադրված երկրորդ թեկնածուն «Գետ» կուսակցության կողմից ներկայացված Աթենքի համալսարանի սահմանադրական իրավունքի դասախոս Նիկոս Ալիվիզատոսին է:

Հիշեցնենք, որ գործող նախագահ Կարլոս Պապուլյասի լիազորությունները լրանում են 2015թ մարտի 13-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: